Կենսաբանություն. 2024-25 ուսումնական տարվա հաշվետվություն.

Ողջույն, ես 8.6 դասարանի սովորող Եվա Պապյանն եմ: Այսօր կներկայացնեմ կենսաբանություն առարկայի 2024-2025թ. հաշվետվությունը և բաժինը:

Այս տարին սկսել ենք մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները ուսումնասիրելով, ծանոթացել ենք գեղձերին և դրանց տեսակներին ու ֆունկցիային, հիվանդություններին: Անցել ենք նյարդային համակարգ, ֆունկցիան, խանգարումներն ու հիվանդությունները:

Ծանոթացել ենք գլխուղեղի կառուցվածքին, գործառույթներին, ռեֆլեքսներին և ռեֆլեքսային աղեղին: Պատմել ենք տեսողական և լսողական վերլուծիչի, աչքի և ականջի կառուցվածքի մասին, դրանց ֆունկցիաների և հիվանդությունների մասին: Ուսումնասիրել ենք հենաշարժիչ համակարգը, ոսկրերի աճը և մկանային համակարգը:

Շատ հետաքրքիր էր սրտի կառուցվածքը, հյուսվածքային հեղուկը և ավիշը, օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասերը, արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը և սրտամկանի ինֆարկտը, գլխուղեղի կաթվածն և դրանց վերաբերվող դասերը: Հեռու չգնալով այս թեմաներից պատմել ենք արյան կարգերի, շրջանառության, զարկերակային ճնշման և անոթազարկի մասին:

Ուսումնասիրել ենք շնչառական համակարգը, նշանակությունը, կառուցվածքը, գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում, մարսողական համակարգը, մարսողությունը բերանի խոռոչում, մարսողական գեղձերը և հիվանդությունները, սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդությունները, դրանց կանխարգելումը:

Խոսել ենք վիտամինների կարևորության, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններից, դրանց ախտանիշներից և կանխարգելումից: Պատմել ենք մաշկի կառուցվածքի, ֆունկցիայի մասին, մարմնի մազածածկույթի և արտաթորության համակարգի մասին: Ավարտել ենք տարին վերարտադրողական համակարգ, արական և իգական սեռական համակարգեր, սեռական բջիջներ, բեղմնավորում թեմաներով:

Շնորհակալություն ընկեր Հասմիկին, բոլոր թեմաներն հետաքրքիր և մատչելի բացատրելու համար:

https://papyonline.school.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/

Оставьте комментарий