1.Ի՞նչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում
Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում։
2․Ի՞նչ է գոլորշիացումը
Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:
3․Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում
Քանի, որ նա պետք է իր ագրեգատային վիճակը փոխի և կապ չունի դա կլինի արագ թե դանդաղ:
4.Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը
Կրակի ջերմաստիճանը եթե բարձր լինի, այն ավելի արագ կգոլորշիանա, իսկ եթե ցածր լինի կլինի հակառակը:
5.ի՞նչ է խտացում
երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
6.Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած
Այն գոլորշին, որը շարժուն հավասարակշռության մեջ է իր հեղուկի հետ, կոչվում է հագեցած:
7.Ո՞ր պրոցեսն են անվանում եռում
Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:
8.Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:
9.Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն։
Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
10Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում
Միավորը 1 Ջ/կգ է։