Ողջույն, ես 8.6 դասարանի սովորող Եվա Պապյանն եմ: Այսօր կներկայացնեմ աշխարհագրություն առարկայից ուսումնասիրված թեմաներն ու բլոգիս բաժինը:
Տարին սկսել ենք Իտալիայի ուսումնասիրմամբ, կատարել ենք գրավոր աշխատանքներ, ուսումնասիրել ենք Ֆրանսիան, հայերի ներդրումը Ֆրանսիայում, Գերմանիան ` աշխարհագրական դիրքով և զարգացման նախադրյալներով:
Ներկայացրել ենք Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը, Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում, Վրաստանն ու Սև ծովը:
Հետաքրքրվել ենք նաև Հարավարևմտյան Ասիայով և նրա բնակչությամբ: Ուսումնասիրել ենք մեզ հարևան երկիր Ադրբեջանը և Կասպից ծովի նշանակությունը նրա համար, Թուրքիան, Իրանը և տեղափոխվել ենք Հնդկաստան ` խոսելով նրա ռեսուրսների և աշխարհագրական դիրքի հատկություններից:
Շարունակել ենք Չինաստանով ` ուսումնասիրելով օգտակար հանածոներն ու բնակչությունը: Ծանոթացել ենք Ճապոնիայի ընդհանուր բնութագրին և բնակչությանը, կարդացել ենք փաստեր երկրի մասին, պատմել ենք Կանադայի աշխարհագրական դիրքի, կլիմայի և բնական ռեսուրսների մասին:
Ընտրել ենք որևէ բնական աղետ և նյութ ենք պատրաստել դրա մասին: Երկրաշարժի մասին նյութը տեղադրված է իմ բլոգում: Եվ տարին ավարտել ենք Բրազիլիայով, ուսումնասիրելով նրա աշխարհագրական դիրքը և տնտեսության առաջատար ճյուղերը: Իմ կատարած աշխատանքներն այստեղ`