Երկրաշարժ

Երկրաշարժ` ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

  • Բնական երկրաշարժեր
  • Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժ կարող է լինել ցանկացած վայրում ցանկացած ժամանակ: Մարդիկ հիմնականում հետաքրքրվում են երկրաշարժերով, քանզի վախենում են դրանցից:

Սեյսմոլոգների համար երկրաշարժերը հետազոտության հետաքրքիր առարկա են հանդիսանում: Դրանք առաջանում են երկրի ընդերքում ձևավորվող շարժումներից: Որոշ մարդիկ չգիտեն, որ անգամ չնչին շարժումները բավական են հզոր մագնիտուդի երկրաշարժ առաջացնելու համար:

Փաստեր երկրաշարժի մասին`

Ամենախոշոր երկրաշարժը 1960 թվականին Չիլիում հասավ 9,5 բալ ուժգնության: Դա առաջացրել է հսկա ցունամի, որը տարածվել է ավելի քան 10,000 կմ:

Միջին երկրաշարժը տևում է մոտ 1 րոպե:

Կարծում եք, որ բոլոր երկրաշարժերի մասին հաղորդո՞ւմ են հեռուստացույցով: Լավ մտածեք: ԱՄՆ-ի աշխարհագրական հետազոտությունից պարզ դարձավ, որ ամեն տարի լինում է երեք միլիոն երկրաշարժ: Սա նույնն է, ինչ 8,000 ցնցում ամեն օր և մի երկրաշարժ ամեն 11-րդ վայրկյանը մեկ: Միայն Կալիֆոռնիայի տարածքում երկրաշարժ կարող է լինել տարեկան 10,000 անգամ:

Երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչն է կարևոր։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ գիտեք, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:

Оставьте комментарий