Միավորների միջազգային համակարգում լուծույթի քանակական բաղադրության
արտահայտման համար ընդունված է մոլային կոնցենտրացիան (Cm)։
Մոլային կոնցենտրացիան լուծված նյութի քանակի (ո) և լուծույթի ծավալի (V, լիտրերով) հարաբերությունն է.
Cm=n(ն−թ)/V(լ−թ)
Մոլային կոնցենտրացիայի չափողականությունն է մոլ/լ (մոլ/դմ3)։
Մեկ լիտրում մեկ մոլ նյութ պարունակող լուծույթն անվանվում է միամոլային կամ պարզապես մոլային և գրառվում է այսպես՝ 1Մ կամ Մ (Cm=1 մոլ/լ)։
Եթե 1 լ լուծույթում 0,1 մոլ նյութ է պարունակվում, ապա Cm=0,1 մոլ/լ։ Այդպիսի լուծույթն անվանվում է դեցիմոլային ու գրառվում է այսպես՝ 0,1 Մ։
Ենթադրենք պահանջվում է պատրաստել պղնձի (II) քլորիդի (CuCl2) մեկ լիտր 1 մոլ/ լ կոնցենտրացիայով (մոլային) լուծույթ։
Այդ նպատակով անհրաժեշտ է մեկ մոլ պղնձի (II) քլորիդ կշռել (մոլային զանգվածը՝ M=135 գ/մոլ), այսինքն՝ 135 գ CuCl2, 1 լ տարողությամբ չափակոլբի մեջ ջուր ավելացնել և թափահարելով նյութը՝ լուծել։ Երբ նյութն ամբողջությամբ լուծվի, կրկին ջուր ավելացնել մինչև հեղուկը 1լիտրի չափանիշին հասնի։ Այսպիսով, ստացվում է պղնձի (II) քլորիդի մեկ լիտր մոլային լուծույթ։

պղնձի (II) քլորիդ

չափակոլբ
Դասարանական աշխատանքներ
1.Ո՞րքան է կալիումի նիտրատի(KNO3) նյութաքանակն ու զանգվածը՝0,4 լ ծավալով 2Մ լուծույթում:
2.Որքա՞ն է պղնձի (II) սուլֆատի մոլային կոնցետրացիան ,եթե 400 մլ ծավալով լուծույթը 32գ պղնձի (II) սուլֆատ է պարունակում:
3.Որքա՞ն է լիթումի նիտրատի (LiNO3) նյութաքանակն ու զանգվածը 0,6 լ ծավալով 3Մ լուծությում: