Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկայի արևելքում։ Այն զբաղեցնում է մայրցամաքի գրեթե կեսը և տարածքով ամենամեծ երկիրն է Հարավային Ամերիկայում, ինչպես նաև հինգերորդ ամենամեծը աշխարհում։
Այն սահմանակից է գրեթե բոլոր հարավամերիկյան երկրներին՝ բացառությամբ Չիլիի և Էկվադորի։ Բրազիլիայի արևելյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսով։
Բրազիլիայի սահմանակից երկրները՝
- Հյուսիսում՝ Վենեսուելա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա
- Արևմուտքում՝ Կոլումբիա, Պերու, Բոլիվիա
- Հարավում՝ Պարագվայ, Արգենտինա, Ուրուգվայ