Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

Լրացուցիչ աշխատանք․

1․Ինչու՞ պետք է հետևել սննդակարգին։ Ճիշտ սննդակարգն ու ռեժիմը մեր մարսողության ամենակարևոր նախապայմաններից են: Հետևելով մեր սննդակարգին մենք կարող ենք կանխարգելել մի շարք մարսողական հիվանդություններ: Իմանալով, թե ինչպե՞ս կարելի է հետևել սննդակարգին, հնարավոր է ստանալ ամենակարևոր ու անփոխարինելի հանքային աղերը, նյութերը և վիտամինները:

2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։ Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, վնասակար է ուտել միայն չոր սննդամթերք: Պետք է հետևել մեր կերածի ջերմաստիճանին: Պետք է լավ ծամել, մանրացնել սնունդը, որպեսզի մեծ մասնիկները չնկնեն ստամոքս: Ուտելիս չի կարելի խոսել, կարդալ, ռադիո լսել և այլն: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 1.5-2 ժամ առաջ, քանզի քունը կարող է խանգարվել: Օրգանիզմի համար վնասակար են նաև ալկոհոլն ու նիկոտինը:

3․Թվարկե՞ք թունավորման ախտանշանները։ Թունավորման հիմնական ախտանշաններն են գլխապտույտը, սրտխառնոցը, փսքումն ու ընդհանուր թուլությունը:

Оставьте комментарий