Կոնստանտին Էդուարդի Ցիոլկովսկին ծնվել է 1857թ. սեպտեմբերի 5-ին, Ռուսական կայսրությունում ՝ Իժևսկոե, Ռյազանի նահանգում և եղել է աթեիստ: Կյանքի տարիներին եղել է Ռուսաստանի և խորհրդային հրթիռի նախագծող գիտնական, տիեզերագնացության տեսության պիոները, ռուսական կոսմիզմի ներկայացուցիչ:
Ցիոլկովսկին կյանքի մեծ մասն ապրել է Կալուգայի ծայրամասում, փայտե տնակում: Համաքաղաքացիների համար շատ արտառոց ու տարօրինակ էր թվում: Նրա հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են հենց տիեզերագնությանը և հրթիռաշինությանը: Նրան անվանել են Կոնստանտին ՝ նրան մկրտող քահանայի պատվին: Ինը տարեկան հասակում Կոստյան մրսեց և լրջորեն հիվանդացավ, ինչի արդյունքում երբեմն կորցնում էր լսողությունը: 1869թ. Կոստանտինը իր փոքր եղբոր հետ ընդհունվեց գիմնազիայի առաջին դասարան: Սակայն, կրթությունը դժվար էր տրվում Կոստյային: Առարկաները շատ էին, ուսուցիչները խիստ, խանգարում էր նաև խլությունը: Հենց այդ տարի էլ ցավալի իրադարձություն տեղի ունեցավ ՝ մահացավ նրա ավագ եղբայր Դմիտրին: Շուտով հանկարծամահ եղավ մայրը: Բոլոր իրադարձություններից հետո Կոնստանտինը սկսեց ավելի վատ սովորել, շատ անգամ ստանում է նկատողություններ: Այդ ժամանակ Կոստյան ձեռնամուխ է լինում գիտական և տեխնիկական գործունեության: Նա ինքն իրեն պատրաստում է աստղադիտական գործիքներ, տնական էլեկտրական խառատային հաստոց, ինքնաշարժ սայլակներ:
Ցիոլկովսկու ամենաառաւին աշխատանքը վերաբերվում է մեխանիկային և կենսաբանությանը: Այդ աշխատանքներում նա ներկայացնում էր իր վատատեսական հայացքները և մաթեմատիկորեն փորձում էր համոզել մարդկային կյանքի անիմաստությունը: Հոդվածը ուղարկել էր «Ռուսական միտք» ամսագրին, սակայն այն այդպես էլ չհրատարակեցին, և նա սկսեց աշխատել ուրիշ նյութերի վրա: 1881թ. նա գրեց իր առաջին երկար գիտական աշխատանքը՝ «Գազերի տեսությունը»-ը, սկսելով փնտրել հիմքեր գազերի կինետիկ տեսության համար: Պատասխան ստացավ Մենդելեևից, որում ասվում էր, որ գազերի տեսությունը հայտնի է արդեն 25 տարի: Փաստը տհաճ էր Ցիալկովսկու համար, բայց այնուամենայնիվ նա շարունակում էր իր գործունեությունը: 1882թ. լույս տեսավ «Օրգանիզմի նման փոփոխվող մեխանիկա» հոդվածը, որին շարունակեցին բազմաթիվ հոդվածներ ՝ հասնելով մեծ հաջողության:
1887թ. Ցիալկովսկին գրեց ոչ մեծ աշխատություն «Լուսնի վրա» վերնագրով: Բոլոր պատմությունները վերաբերվում էին գիտաֆանտաստիկ ստեղծագործությանը, և նկարագրվում էին գեղարվեստական տեսանկյունից, որտեղ հեղինակը և նրա ֆիզիկ ընկերը հայտնվում են լուսնի վրա: Բացի դրանից նա նկարագրում է Երկրի տեսքը լուսնի վրայից և անում է դա բավականին մանրամասն ՝ նկարագրելով լուսնի ձգողությունը, մթնոլորտի բացակայությունն ու այլ հատկություններ:
Զբաղվելով մեխանիկայի խնդիրներով, Ցիոլկովսկին նախագծել է կառավարող օդային սարքը՝ աերոստատը, հենց նույն դիրիժաբլը: Նա առաջինն էր, որ տվեց մեխանիկական թաղանթով դիրիժաբլի կառուցվածքը: Այն նաև ուներ գազի այրման համակարգ: Բայց պաշտոնական կազմակերպություններից, նա ցավոք սրտի հավանություն չստացավ: 1891թ. «Թևերի հետևանքով թռչելու հարցին» հոդվածում նա նկարագրում էր ամբողջականն մետաղական կմախքն ու թևերը: Սակայն Կոնստանտինը չուներ ոչ աջակցություն ոչ էլ միջոցներ: Իր բնակարանում Կոստյան ստեղծել է աերոդինամիկական լաբորատորիա:
1897թ. նա կառուցեց Ռուսաստանում աերոդեմիկական խողովակ ՝ բաց աշխատանքային սեղանով և ցույց տվեց օդային հոսքի և նրանում առկա մարմնի փոխազդեցության ուժը պարբերաբար չափելու անհրաժեշտությունը: Նա շատ մեծ աշխատանքներ է տարել հատկապես ռեակտիվ շարժիչների մասին:
Ցիալկովսկին կարծես Էյնշտեյնի հարավերականության հատուկ տեսության ընդդիմադիրներից էր: Նամակներից մեկում գրել է.
«Տիեզերքի սահմաններն այնպես տարօրինակ են, ինչպե՞ս մեկը կարող է ապացուցել, որ այն լայնական տիրույթում մեկ միլիմետր է:»
Նրա երկրորդ եզրահանգումը հետևյալն է՝
«Արագությունը չի կարող գերազանցել լույսի արագությանը»
Ժխտել է նաև ժամանակի դանդաղման էֆեկտը:
Ցիալկովսկին ենթադրում է, որ մարդկային մտքից ավելի զարգացած միտք կա, որը հավանաբար գտնվում է այլ մոլորակների վրա։
Կոնստանտին Ցիալկովսկին մահացել է 1935թ. սեպտեմբերի 19-ին ՝ 78 տարեկան հասակում: