Սյոգունության վերացումը

1.Վերհիշի՛ր, թե ինչ է սյոգունությունը։

Սյոգունությունը Ճապոնիայում ռազմական դիկտատուրայի համակարգ էր, որտեղ իրական իշխանությունը պատկանում էր սյոգունին՝ գլխավոր զորահրամանատարին: Սյոգունը կառավարում էր երկիրը և ղեկավարում զինվորական ուժերը, մինչդեռ կայսրությունը զերծ էր քաղաքական առօրյայից։Այս համակարգը գործեց 1192-1867 թվականներին:

2.Ճապոնիայում ե՞րբ սկսվեց հեղափոխությունը։

Ճապոնիայում ծավալված ընդդիմադիր շարժումը հանգեցրեց 1867–1868 թթ. հեղափոխությանը։

3.Ո՞վ դարձավ կայսր, ի՞նչ անունով է նա հայտնի

15–ամյա արքայազն Մուցուհիտոն
հռչակվեց կայսր։

3 | 2. Ճապոնիայում ե՞րբ է ընդունվել սահմանադրություն։

1889 թ. ընդունված հիմնական օրենքով Ճապոնիան դարձավ սահմանադրական միապետություն։

5. Ինչպիսի՞ պետություն դարձավ նա ըստ Սահմանադրության։

Սահմանադրությունը քաղաքացիներին տվեց ժողովրդավարական ազատություններ։ Հիմնական օրենքը, չնայած իր պահպանողական բնույթին,նպաստեց հասարակական կյանքի աշխուժացմանը։Առաջացան կուսակցություններ, հասարակական կազ-մակերպություններ և տարաբնույթ շարժումներ։

6. Ինչպե՞ս էին վերաբերվում ճապոնացիները կայսրի

Բոլոր ճապոնացիները, որպեսհայրենասիրության գերագույն դրսևորում, պետք է
նվիրված լինեին կայսրին։

6 | 2 Թվարկի՛ր Ճապոնիայի արդիականացման գլխավոր արդյունքները։

Արդիականացման արդյունքում փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն։

7. Սոցիալական ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան երկրում։

Մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացման շնորհիվ բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով ավելի քան 72 միլիոնի։ Կազմավորվեցին դարաշրջանին բնորոշ խոշոր քաղաքներ՝ Տոկիո, Օսակա և այլն։

Оставьте комментарий