

1. Ճապոնիային չհաջողվեց պահպանել «փակ պետության» կարգավիճակը, քանի որ արևմտյան երկրները ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ստիպեցին նրան բացել նավահանգիստները և ընդունել առևտրային պայմանագրեր։
2.Տապալվեց սյոգունների իշխանությունը և պետության կառավարումը վերադարձվեց կայսերական ընտանիքին։ 15–ամյա արքայազն Մուցուհիտոն հռչակվեց կայսր։ Տոկիոն դարձավ պետության նոր մայրաքաղաքը:
3.Անիրավահավասար պայմանագիր — Պայմանագիր, որը կնքող կողմերից
մեկը միակողմանի զիջումներ է անում մյուսին՝ սպառնալիքի, հարկադրանքի կամ այլ պատճառով։
4.Սահմանադրական միապետությունը իշխանության համակարգ է, որտեղ միապետը զրկված է իրական իշխանությունից, և պետական գործերը կարգավորվում են սահմանադրությամբ, իսկ իշխանությունը իրականացնում են ընտրված պաշտոնյաներ։
5.Նման կառավարման համակարգ XIX-XX դարերում կար Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ եվրոպական երկրներում։
6.Արդիականացման արդյունքում փոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը, հաստատվեց դասային հավասարություն։
7.Երկրի տնտեսությունը և հասարակական–քաղաքական կյանքը արդիականացվեցին։ Առաջացան մենատիրություններ, դրամատներ, ստեղծվեց համազգային շուկա։ Ճապոնական ապրանքները սկսեցին
արտահանվել տարբեր երկրներ, արտաքին շուկաներում դրանք հաջողությամբ մրցակցում էին արևմտաեվրոպական զարգացած երկրների արտադրանքի
հետ։ Դասային խտրականությունը վերացել էր, կրթվածությունը աճել էր, տնտեսությունը հիմնված էր արդյունաբերության և առևտրի վրա,իսկ հայրենասիրությունն ու կայսեր հանդեպ հավատարմությունը կարևոր արժեքներ էին։