Ազատություն

Ազատությունը բոլորիս կողմից ընկալվում է յուրովի:

Ազատությունն ունի թե՛ լավ կողմեր թե՛ վատ: Ամենավառ օրինակը իրենից ներկայացնում է մեր դպրոցը: Շատերը օգտվում են դպրոցի ազատ կանոններից, ազատ հագուստից և կարծում են, որ եկել են զվարճանքի կենտրոն, ոչ թե դպրոց: Ամենքիս ազատության ընկալումը գալիս է մեր իսկ ընտանիքի դաստիարակությունից, քանզի ամեն երեխա, ամեն սովորող իր ընտանիքի հայելին է: Ազատությունը բավականին բազմաբովանդակ բառ է:

Կարծում եմ, մեր դպրոցը անպատասխանատու է վերաբերվում ազատությանը: Ազատ խոսքի իրավունք ունենալն իհարկե հաճելի է, բայց իդեալական ազատության հետևում թաքնվում է մեծ անարդարություն, որը ոչ մի տեղ չի շոշափվում: Ազատ հագուստ: Մեզ թողնում են ազատ հագնվել, սակայն ըստ դպրոցի կանոնների պարտադրում են հանել վերարկուները, սակայն չեմ կարծում, որ իրենց իսկ դպրոցի կանոններով թույլատրված է փետրվար ամսին դասարաններում երկուսից ավել պատուհան բացելը: Ազատ հագուստ ՝ նշանակում է ազատ կրել այն, ինչը դու և քո ընտանիքը խելքին մոտ ես համարում, և եթե հայտարարված է, որ դպրոցում գործում է ազատ հագուստ, ուրեմն ամեն ծնող և ամեն երեխա պետք է որոշի, թե ինչ կրի իր երեխան: Նույնն էլ վերաբերվում է արտաքինին: Քանի դեռ դպրոցի տարօրինակ, ոչ դպրոցականի տեսքին վայել երեխաները վայելում են իրենց ազատությունը և չեն հեռացվում դպրոցից իրենց ոչ ավանդական կողմնորոշումների հետ միասին, մնացած երեխաներին նկատողություններ են հասնում թեթև շպարի և կարճ հագուստի համար: Շատ տարօրինակ է նաև այն, որ երեխաների վրա դրվում են բազմաթիվ արգելքներ, սակայն ուսուցիչներին թույլատրվում է անմակարդակ և երեխաների ականջին ոչ վայել օրինակներ բերելը, սակայն նույնը փոխադարձ անելու դեպքում նկատողություն կտան)) Ես չեմ կարծում, որ 13 տարեկան աղջկան թույլատրվում է այն բառերը օգտագործել, որոնցով իրեն և իր հասակակից աղջիկներին իրեն ազատություն տալով վիրավորել է չափահաս ուսուցչուհին: Շատ ծիծաղելի է, որ դպրոցի ազատությունը վայելում են միայն նրանք, ովքեր չնայած իրենց պահվածքին և արտաքինին, զուտ սիրված են տնօրինության կողմից:)

Եվ ազատությունը վերջիվերջո այն է, ինչը պետք է չափված լինի յուրաքանչյուր վայրում, ինչը վերաբերվում է նաև կրթոջախներին

Оставьте комментарий