Ողջույն: Այսօր ձեզ ուզում ենք ներկայացնել մի համեղ նախագծի մասին:Ընտրության խմբի սովորողների հետ միասին պատրաստել ենք մի համեղ ընկույզով փախլավա,որի համն ուղղակի անկրկնելի էր:

Միջին դպրոցը «Ձոն» ստուգատեսը ամփոփեց ցուցահանդես հանգանակությամբ։
Ցուցադրության համար ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերի հետ պատրաստել ենք այն քաղցրավենիքները, որոնք դարձան շատ սիրելի և պահանջված՝ փախլավա և տրուֆել։
Այս տարվա մեր ձեռքբերումներից եղել է սառցաշաքարային թեյերի ռումբերը։ Վաճառքի ներկայացրեցինք 20-ից ավել թեյեր, որոնց մի մասը նվիրեցինք և հանգանակության սկզբունքով վաճառեցինք։
