
Քրիստափոր Կումբոսը ծնվել է 1451 թվականին (Իտալիա,Ջենովա) մահացել է (մայիսի 20, 1506 Վալյադոլիդ,Կաստիլիա և Լեոն)։ Իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար, ով իրականացրել է չորս ճանապարհորդություն, կտրելով Ատլանտյան օվկիանոսը Իսպանիայի Կաթոլիկ միապետների հովանու ներքո։ Նա առաջինն էր Եվրոպայից, որ ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա՝ սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը։ Կոլումբոսը հայտնագործեց ճանապարհ դեպի Ամերիկա, մայրցամաք որը մինչ այդ անհայտ Էր Հին աշխարհին։ Չնայած նա կարծում է, որ հայտնագործել է ճանապարհ դեպի հեռավոր արևելք, նրա հայտնագործությունը հիմք հանդիսացավ Ամերիկայի նվաճմանը և բնակեցմանը եվրոպացիների կողմից։ Կոլումբոսի կյանքի վաղ տարիների մասին ոչինչ հայտնի չէ,սակայն գիտնականները կարծում են, որ նա ծնվել է Ջենովայի հանրապետությունում և խոսել է լիգուրերենով՝ որպես մայրենի լեզու։ Նա մեկնել է ծով երիտասարդ տարիքում և շատ է ճանապարհորդել ինչպես հյուսիս դեպի Բրիտանական կղզիներ: