
1.Տրված նախադասության հիման վրա հորինի՛ր երկու պատմություն, որոնցից մեկում միտքն ողղակի հասկացվի, մյուսում `փոխաբերաբար:
Լեզուն չլիներ` ագռավներն աչքերը կհանեին:
Փոխաբերական:
Աղջիկը երեկոյան ուշ տուն վերադառնալուն պես տեսավ, որ եղբայրը վերցրել է իր համակարգիչը: Երբ նա մոտեցավ եղբորը և նկատողություն արեց իր իրերը առանց թույլատրության վերցնելու համար, տղան նյարդայնացավ և մտքին եկածն ասեց քրոջը ՝ կատաղի հայացքով նայելով նրան: Աղջիկը զայրացավ եղբոր գոռոզ պահվածքից և ասաց.
-Լեզուդ չլիներ՝ ագռավները աչքերդ կհանեին:
Ուղղակի հասկացվող:
Խաղաղ օր էր: Գորտը նստած էր գետի ափին և անթարթ նայում էր դեպի արևմուտք: Ամեն ինչ այնքան հանգիստ էր, որ ոչ ոք չէր կարող մտածել, թե պետք է ինչ որ վատ բան լինի: Եվ հանկարծ, գորտի հանգստությունը կանխեց մի չարաբաստիկ ձայն: Ագռավի կռկռոց էր: Մինչ դեռ գորտը որոշում էր թաքնվել, ագռավը մեծ արագությամբ մոտեցավ նրան: Գորտը ճկուն շարժումներով հանեց իր երկար լեզուն և դիպչեց դրանով ագռավի աչքին: Քանի դեռ ագռավը տառապում էր ցավից, նա արագ թռչկոտելով հեռացավ: Այսպիսով, եթե գորտի լեզուն չլիներ, ագռավը աչքերը կհաներ:
2.Ըստ տրված հետևության` տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի՛ր:
Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
Երբ աշնանը ես հանդիպեցի սակուրայի ծառի, այն ինձ այնքան հրապուրիչ չթվաց, քանզի այն ծաղկում և գեղեցկանում է գարնանը, այսպիսով եզրակացություն ենք կատարում, որ ամեն ինչ գեղեցիկ է իր ժամանակին:
Եղևնիները մշտադալար են, սակայն նրանք հատուկ գեղեցկություն են ստանում ձմռանը, երբ դառնում են տոնածառ ՝ լի լույսերով և տոնական խաղալիքներով: Եվ ամեն ինչ գեղեցիկ է իր ժամանակին:
2.Տրված բառերի մեջ ի՞նչ հնչյունափոխություն կա:
գլխարկ, գունավոր, բռնապետ, կրկնել, ձնհալ, ծննդյան, թռչնակերպ, ձվաձև:
Գլխարկ — ու, գունավոր — յ, բռնապետ — ի, կրկնել — ի, ձնհալ -յու, ծննդյան — ու, թռչնակերպ — ու, ձվաձև — ձու:
3.Ընդգծի՛ր նախադասությունների ենթականերն ու ստորոգյալները և կետադրի՛ր։
Օրը (ենթակա) վերջանում էր (ստորոգյալ ), և արեգակն (ենթակա) արդեն թեքվում էր (ստորոգյալ) դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր (ստորոգյալ) մեղմ հովիկը (ենթակա) և զբոսնելը (ստորոգյալ) հաճելի էր դարձել: Հանգստյան օր (ենթակա) էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն (ենթակա) անհանգիստ էին, և հայացքներն (ենթակա) ուղղել էին (ստորոգյալ )ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք (ենթակա) չէր ուզում բան ասել (ստորոգյալ), և չէր էլ ուզում լսել (ստորոգյալ)ինչ- որ բան (ենթակա): Միայն բարձրախոսն (ենթակա) էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում (ստորոգյալ)՝ զբաղեցնում (ստորոգյալ) էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը (ենթակա)միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում (ստորոգյալ), և այդ ձայնը (ենթակա) մատնում էր (ստորոգյալ) ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր (ստորոգյալ) հեռախոսը (ենթակա), և ոչ մեկը (ենթակա) չէր մոտենում (ստորոգյալ), որ խոսեր (ստորոգյալ) կամ գոնե անջատեր (ստորոգյալ ) այն:
5․ Ընդգծի’ր նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։
Առանձնացրու պարզ և բարդ նախադասությունները․
Երեխան վախենալով շնից, մտավ մոտակա տունը։ — պարզ:
Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։ — բարդ:
Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։ — պարզ:
Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքն անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան, իսկ աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք։ — պարզ:
Դու գնացիր, և ես մոռացա քեզ։- բարդ
Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին, հանրակացարանն է: — պարզ: