Ի՞նչ է արժեքը. մարդը ՝ որպես արժեք.

Մենք բոլորս էլ ապրում ենք Երկրի վրա, հաճախում ենք դպրոց և այլն: Եվ բոլորս էլ ունենք մարդկային արժեքներ: Կարճ ասած, մարդկային արժեքները պահանջմունքներ են, առանց որի մենք չենք կարող ապրել: Մեզ կարող է թվալ, որ եթե մենք ապրում ենք մեզ շրջապատող մարդկանց հետ նույն ժամանակաշրջանում, նույն պայմաններով, ապա մեր աշխարահայացնքերը, պահանջմունքները և վերջիվերջո արժեքները պետք է նույնը լինեն: Սակայն, դրանց գնահատումն ու կարևորումը գալիս է ամեն մարդու ներսից: Որոշների համար կարևոր արժեք ունեն այն մարդիկ, ովքեր օժտված են բարությամբ, սրտաբացությամբ և այլն, իսկ որոշ մարդիկ կարևորում են հայրենասիրությունը կամ հպարտությունը: Եվ մենք չենք կարող արգելել կարևորել մարդկանց այս կամ այն արժեքները:

Դեռ վաղ ժամանակներից մարդը համարվել է ամենակարևոր և թանկ արժեքը, սակայն ցավոք սրտի, հիմա մարդկանց արժեզրկումը անխուսափելի է, թե՛ մեծերի համար, թե՛ երեխաների և դեռահասների: Դպրոցում երեխաները ստանում են չխնդրված խորհուրդներ, քննադատություններ այս կամ այն բանի պատճառով, բարդույթավորվում և արժեզրկվում են: Չափահասներն էլ իրենց հերթին դառնում են արժեզրկված իրենց մասնագիտության, ֆինանսական դրության և այլ խնդիրների պատճառով: Օրինակ բնակչության մեջ բնականաբար ավելի հարգված և սիրված են լինում բժիշկները, քան այգեպանները: Ես կարծում եմ, որ դա այգեպանների կարևոր գործի արժեզրկում է, քանզի առանց նրանց մեր քաղաքը կլիներ անխնամ և թափթված:

Բոլորիս արժեքներն էլ տարբերվում են: Սիրահարվածի համար իր երկրորդ կեսը կարող է լինել ամենաիդեալականն ու գեղեցիկը, իսկ ոմանք կարող են չհամաձայնվել դրան: Եվ դեռ կան բազմաթիվ օրինակներ, որոնք ես թվարկել չեմ կարող: Սակայն մեկ է, որքան անհատական արժեքներ ունենա մարդը, կարծում եմ կան բազային արժեքներ, որոնք պետք են յուրաքանչյուր մարդուն ՝ կայանալու և առողջ ընտանիք կազմելու համար: Դրանք են սերը, հարգանքը, ազնվությունը, բարությունը:

Այսպիսով, գալիս ենք ընդհանուր հայտարարի, որ մարդը Աստծու կողմից ստեղծված ամենակարող և խելացի էակն է, և ոչ ոք արժանի չէ արժեզրկված լինելուն, իսկ բարեկեցիկ կյանքի համար պետք է ունենալ արժեքներ, որոնք կգնահատվեն մեր և մեր հարազատների կողմից:

Оставьте комментарий