Զուգահեռանիստը, որի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքին կոչվում է ուղիղ զուգահեռանիստ:
Այն ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերն ուղղանկյուններ են կոչվում է ուղղանկյուն զուգահեռանիստ կամ պարզապես՝ ուղղանկյունանիստ:

Քանի որ ցանկացած ուղիղ զուգահեռանիստի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքին, ապա ուղղանկյունանիստի կողմնային նիստերն ուղղանկյուններ են:
Ուղղանկյունանիստի բոլոր վեց նիստերը ուղղանկյուններ են:
Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթով երեք կողերի երկարությունները անվանում են ուղղանկյունանիստի չափսեր՝ երկարություն, լայնություն, բարձրություն:

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:

Պարզ է, որ խորանարդի բոլոր նիստերը միմյանց հավասար քառակուսիներ են:
Ուղղանկյունանիստի բոլոր չորս անկյունագծերը հավասար են, հատվում են մի կետում և հատման կետում կիսվում են:

Եթե ACC1 ուղղանկյուն եռանկյունից արտահայտենք ուղղանկյունանիստի անկյունագիծը՝ AC12=AC2+CC12,

և ADC ուղղանկյուն եռանկյունից արտահայտենք հիմքի անկյունագիծը՝ AC2=AD2+DC2, ապա ստանում ենք՝ AC12=AD2+DC2+CC12
Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափսերի քառակուսիների գումարին՝ D2=a2+b2+c2
Հարցեր և առաջադրանքներ։
1.Ո՞ր մարմինն է կոչվում ուղղանկյունանիստ։
Ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերը ուղղանկյուններ են, կոչվում է ուղղանկյունանիստ:
2.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյունանիստ։
3.Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։
Ուղղանկյուններից
4.Ո՞ր մարմինն է կոչվում խորանարդ։
Ուղղանկյունանիստի եթե բոլոր նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են, կոչվում է խորանարդ։
5.GEOGEBRA ծրագրով գծիր խորանարդ։
7.Թվարկեք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։
Պահարան, Հեռախոս, Տուփ։
8.Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստ-8նիստ
Խորանարդ-8նիստ
9.Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստ-12կող
Խորանարդ-12կող
10.Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստ-8գագաթ
Խորանարդ-8գագաթ