Ընտանիք, ազգ, մշակույթ.

Ծնված օրվանից մենք համարվում ենք մեր ընտանիքի անդամ: Եթե դու ծնվել ես, ապա իրավունք ունես ծնողներ և տուն ունենալու ՝ բարեկեցիկ կյանքի համար: Բնականաբար է, բոլոր ընտանիքներում էլ կան արգելքներ, պատիժներ, քանզի ինչպե՞ս ընտանիքի անդամները պետք է լուծեին իրենց խնդիրները: Բնավ, դրանք չպետք է դառնան ընտանիքի քանդման, ծնողների ամուսնալուծության պատճառ, այլ պետք է ընտանեկան դաս դառնան ՝ հետագա խաղաղ կյանքի համար: Կապ չունի, թե ընտանիքը մեծ է, թե՞ փոքր: Այն մնում է ընտանիք, և ապրողներն այնտեղ իրար համար ամենամոտիկ մարդիկ են, անգամ եթե իրարից ֆիզիկապես հեռու են:

Կապ չունի, թե ծնողներն ամուսնալուծված են, թե ոչ, մեկ է ընտանիքը կատարում է իր գլխավոր ֆունկցիան: Մնում է ընտանիք ՝ առաջին հերթին իր մեջ ապրող երեխայի համար: Ընտանիքն այն է, ինչից մենք ինքնակամ չենք կարող հրաժարվել, փախչել և չպետք է ունենանք ցանկություն: Ունենալու դեպքում էլ պետք է հիշենք, որ ընտանիքի անդամներն են մեզ մեծացրել, կերակրել և բերել, հասցրել մեզ նրան, ինչ մենք կանք: Յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար, տունը պետք է լինի իրենց փոքրիկ թագավորությունը, որում ամենքը կվայելեն միմյանց սերն ու ուշադրությունը:

Ազգը նման է ընտանիքին, սակայն մի փոքր այլ է: Ազգը ավելի մեծ մարդկանց միավորում և միախմբում է: Ամենագլխավոր և ամենաբազային բաները, որոնք դարձնում են ազգը համախմբված դա լեզուն և կրոնն է: Մի լեզու հասկանալու շնորհիվ մարդիկ շփվում են, գտնում ընկերներ, գործընկերներ և կառուցում լավ ապագա: Ազգը մի ամբողջ բանակ է, որը պաշտպանում է իր հայրենիքն ու կրոնը: Ազգի մեջ բնականաբար կան իրար անծանոթներ, սակայն նրանք հայ են, և նրանց բոլորին միավորում է հենց դա: Տարիներ շարունակ ապրելով արտասահմանում, լիքը հայեր չեն կարողանում իրենց լիարժեք հայ անվանել: Սակայն կարևորություն չունի, թե որտեղ ես դու ապրել, ինչ լեզվով ես խոսել, մեկ է դու մնում ես քո ազգի ներկայացուցիչ, և լինելու ես ողջ կյանքիդ ընթացքում:

Ազգային ինքնության բաղադրիչները միայն լեզուն և հավատքը չեն: Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը: Մշակույթը ստեղծվում է հենց ազգի միասնականության շնորհիվ: Այն արվեստի, երաժշտության, կինոյի և այլ ժանրերի մեծ պահոց է ստեղծում երկրի համար, և ցուցադրվում համաշխարհային թանգարաններում: Մշակույքը ինքնություն է տալիս յուրաքանչյուր երկրի: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իրեն լավ կզգա իր առողջ ընտանիքի հետ, բարեհամբույր ազգով երկրի տակ ՝ իր իսկ ինքնությունն արտացոլող Մասիսին նայելիս:

Оставьте комментарий