Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նոր տուն կառուցելու համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտը լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)
Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:
Մեր մարզիկները ավետեցին (հայտնեցին) մրցաշարում տարած հաղթանակի լուրը:
Երկու ընկերները (ընկեր) շարունակ վիճվում են:
Տուն գնալուց (գնալիս)հանդիպեց մայրիկին:
Քո (քեզ)համար նա բանաստեղծություն է հորինել:
Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ
Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:
Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ: