Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում.

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը:

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ՝

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2. Արագացման սահմանումը և միավորը:

Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր ՝

Մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, մետաղյա բաժակ, չափաժապավեն, ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրու ճոռը, որոշակի անկյան տակ։ Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։ Չափիր ճոռի երկարությունը։ Դա կլինի այն ճանապարհը(S), որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։ Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։ Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝ կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։ Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3: Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։ Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a= 2S/t2:

Այժմ նույն փորձը նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Փորձ 1․
S = 1,1մ t=(1,2+1+1,2)/3 =1,1վ
t1 = 1,2վ a = 2*1,1/1,12 = 2,2մ/1,2վ = 1,8մ/վ2 (մոտավոր 2մ/վ2)
t2 = 1վ
t3 = 1,2վ
———————
a-?

Փորձ 2․
S = 0,5մ t=(0,7+0,7+0,6)/3 =0,7վ
t1 = 0,7վ a = 2*0,5/0,62 = 1մ/վ2
t2 = 0,7վ
t3 =0,6վ
———————
a-?

Փորձ 3․
S = 0,3մ t=(0,4+0,5+0,3)/3 = 0,4վ
t1 = 0,4վ a = 2*0,3/0,42 = 3,75մ/վ2
t2 = 0,5վ
t3 =0,3վ
———————
a-?

Եզրակացություն՝ երեք փորձերից:

Փորձի արդյունքներից երեք դեպքերում ՝ արագացումը ստացվեց մոտավորապես նույն թիվը ՝ 2մ/վ2 : Ես համոզվեցի, որ ճոռի վրայով գնդիկի շարժումը հավասարաչափ արագացող է, քանի որ այդ շարժման դեպքում արագացումը հաստատուն է:

Оставьте комментарий