Հայոց լեզու. 06.11.24

1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությամբ (հպարտություն)  էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար)  թռչկոտում էր պարտեզում (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով (փունջ) և (աչքեր) աչքերի  խելացի (արտահայտություն) արտահայտությամբ արդեն հասուն (տղամարդ) տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառում (անտառ) ձգվող նեղ (արահետ) արահետով, արևի շողերը ճյուղերի (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ) երանգներով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ)  ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչելով (կարկաչ)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):
2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:

Շողալ, փայլել, ճառագայթել:

Մարել, շիջել, հանգցնել:

Դյութել, կախարդել, հմայել:

Վրդովվել, հուզվել, ալիկոծվել:

Բաժանել, մասնատել, պառակտել:

3.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

Ջուր — անջուր, ջրաբեր: Լույս — լուսամուտ, լուսավոր: Հաց — հացահատիկ, հացային: Որս — որսորդական, որսորդ: Երգ — երգահան, երգչախումբ: Արյուն — արնագույն, արյունոտ: Արվեստ — արվեստասեր, արվեստային: Աստղ — աստղային, աստղաթափ: Օգուտ — օգտակար, օգնել:

4. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը- տասնամյա
երեք- եռամսյա, եռօրյա
հազար- հազարավոր, հազարամյա
հինգ- հինգտեղանոց
միլիոն- միլիոնատեր
երկու- երկօրյա
հինգ հարյուր- հինգամյա
երկրորդ- երկրորդական

Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
Հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
Հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
Կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ)

Оставить комментарий