Քիմիական ռեակցիաները շատ բազմաբնույթ և տարատեսակ են: Սակայն նրանցից բոլորը ունեն ընդհանուր հատկություններ, որոնք հնարավոր է դասակարգել: Դա բավականին հեշտացնում է նրանց ուսումնասիրությունը:
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են՝
- միացման:
- քայքայման:
- տեղակալման:
- փոխանակման:
Այսօր կներկայացնեմ միացման և քայքայման ռեակցիաների մասին տեղեկություններ և օրինակներ:
Միացման ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից կարող է ստացվել մեկ բարդ նյութ: Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել և պարզ և բարդ:
Օրինակ ՝ երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
H+O2=H2O
Na+O2=Na2O
Li+O2=Na2O
K+O2=K2O
Rb+O2=Rb2O
Cs+O2=CsO2
Fr+O2=FrO2