Ինչպես արդեն գիտենք, մարդիկ իրենց կյանքի ընթացքում ներկայանում են որպես այս կամ այն համայնքի, խմբի ներկայացուցիչ: Եվ զարմանալի չէ, որ այդ խմբերում զրուցում են, համագործակցում և անվերջ հակամարտության մեջ լինում: Բնությունն այնպիսին է, որ մարդկանց հետ շփումը կարող է լինել տարբեր ՝ տհաճ և հաճելի, հետաքրքիր և ձանձրալի, սակայն շփումն ամեն մարդ ընկալում է յուրովի: Որոշ անձանց համար տվյալ մարդը կարող է բարի և հաճելի թվալ, որոնց համար էլ դժգույն և ձանձրալի: Կարծում եմ, բոլորս էլ անկախ տարիքից ունենք անձնական շփումներ:
Դեպքերից հիմնականում մարդկանց իրենց անձնական շփումների մեջ կապում է հետաքրքրասիրությունն, ընկերասիրությունը, սրտաբացությունն ու հավատարմությունը: Համադասարանցիների հետ անձնական շփումը կարելի է ամրապնդել միասին դասի գալով և գնալով, դասերին միասին պատրաստվելով և նույն խմբակ հաճախելով: Այլ բառերով ասած, ընդհանուր հետաքրքրություն ունենալով:
Սակայն անձնական շփումից բացի, մեր կյանքում հանդիպում են նաև համագործակցություններ: Համագործակցություններն նման չեն անձնական շփմանը: Նրանք չեն կրում ժամանցային բնույթ և ստեղծված չեն ընդհանուր հետաքրքրություններ քննարկելու կամ իրար մոտիկից ճանաչելու համար: Համագործակցությունները խոսակցություններ են տվյալ թեմայի շուրջ: Համագործակցելով միմյանց հետ, մարդիկ ոչ թե փորձում են իրար հետ լեզու գտնել, մոտիկանալ, այլ իրենց բոլորի առջև դրված թեմայի շուրջ խնդիրն հասկանալու, քննարկելու ու հավասարաբար բաշխելով խնդիրը լուծելու համար:
Սակայն համագործակցող մարդիկ պետք է հասկանան, որ աշխատում են իրենց պես մարդկանց հետ, ուստի միայն քո «ես»-ը առաջ տանելով գործը առաջ չի գնա: Համագործակցողը պետք է կարողանա լսել, ընկալել և ուրիշի տեսակետն ու կարծիքն ընդունել: Այսպիսով, կարծում եմ,որ համագործակցողներն պետք է լինեն հավասարակշռված, զուսպ, լսող և համախմբված, քանի որ համագործակցությունը միասնական ուժեր է պահանջում:
Սակայն բնականաբար, և անձնական շփման և համագործակցության մեջ լինում են հակասություններ: Հակասությունները պարզ բառերով ասած իրար չհասկանալն ու կոնֆլիկտային իրավիճակի մեջ մտնելն է: Հակասությունների միջից դուրս գալու պատվիրաններն են՝ իրավիճակի վերլուծումը, բացասական հույզերից հրաժարվելը, հակասության պատճառը փնտրելը, խնդրի լուծման հնարավոր ուղիները հստակեցնելը և փոխշահավետ լուծման առաջարկը: Այսպիսով, հակասություններից հետո ստեղված իրավիճակը միգուցե չստեղծի բարեկամություն, բայց գոնե կվերադարձնի աշխատանքային, գործընկերական մթնոլորտը և կստեղի համակեցություն: Սակայն հակասություններն ամենևին չպետք է ստեղծեն լարվածություն և թշնամություն: Համառակը, նրանց հետ բախվելը, կարծում եմ, պետք է լինի կյանքի փորձ, քանզի առանց անհաջողությունների վերելքներին չես հասնի:
Համագործակցության ու համակեցության հետ առնչվող մի շարք հասկացություններ կան: Նրանք օգնում են պահպանել բալանս և համակեցություն ՝ հետագա շփման կամ համագործակցման համար: Կփորձեմ ներկայացնել դրանք իմ տեսակետից:
Համեստություն: Կարծում եմ, համեստ մարդիկ միշտ էլ վայելում են շրջապատի կողմից հարգանքն ու սերը: Նաև, համեստությունը բարոյապես գեղեցկացնում է մարդուն և դարձնում ավելի հաճելի: Հավասարակշռություն: Հավասարակշռված մարդկանց հետ հեշտ է թե աշխատել, թե ընկերանալ: Նրանք միշտ կարող են օգնել և հասնել ճիշտ պահի, չեն կատարի որոշումներ տաք գլխով և գիտեն, թե ինչպես իրենց պահեն բոլոր իրավիճակներում: Հավատարմություն: Հավատարիմ մարդիկ միշտ ավելի վստահելի են: Նրանք միշտ կլինեն կողքիդ և կօգնեն դժվար պահերին: Նրանց գործընկերներն և ընկերները վստահում են նրանց ՝ իմանալով, որ նրանք ընդմիշտ հավատարիմ են իրենց: Հոգատարություն: Մարդիկ սիրում են հոգատար և սրտաբաց մարդկանց և իրենց արածի դիմաց ստանում են նույնը: Հուսալիություն: Հուսալի մարդիկ կարող են հպարտանալ նրանով, որ իրենք կամքի ուժ են հաղորդում ուրիշներին և հենց հուսալիներին են վստահվում կարևոր գործեր և պարտականություններ:
Այսպիսով կարծում եմ, որ անձնական շփումն էլ, գործնականն էլ պետք է ունենան իրենց սահմանները: