33 стратегии войны. Թարգմանություն.

Իհարկե, վերևում նշված ոչինչ չի նշանակում, որ մենք չափից դուրս ցածր և զազրելի էակներ ենք, որոնք չեն կարող ապրել անշահախնդիր ՝ հարմարվելով մարդկային իդեալիզացման, սակայն ամենքս այն ենք, ինչ կանք: Բոլորս էլ ունենում ենք զայրույթի պոռթկումներ, որոնք հաղթահարելը չափազանց դժվար է: Հին ժամանակներում մարդիկ ապրում էին հույսով, որ իրենց մասին հոգ կտանի պետությունը, միգուցե որևէ կառույց, ընտանիքը կամ հարազատները, բայց ամեն ինչ վաղուց փոխվել է: Ժամանակակից աշխարհը շատ անուշադիր և անզգույշ է, ուստի ամեն մեկը պետք է անձամբ հոգ տանի իր և իր հետաքրքրությունների մասին: Մենք լավ հարաբերությունների և ըմբռնման մասին ստեղված կարծրատիպերի կարիքը չունենք: Նրանք միայն բարդացնում են եղած խնդիրը: Այսօր մեզ հարկավոր են բազային գիտելիքներ և ունակություններ, որոնք կօգնեն կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ մեզ ճիշտ պահել և դուրս գալ դրանց միջից հաղթանակով: Եվ սա հանդիպում է մեզ գրեթե ամեն օր: Խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ մենք պետք է համառ խլենք ուրիշից նրանց ունեցածը ՝ մեր ուզածին հասնելու համար, այլ հակառակը, ինքներս մեզ պաշտպանելու մասին: Ավելի հավանական է, որ եթե գործը հասնի կոնֆլիկտի, մենք պետք է սովորենք մտածել, պլանավորել մեր հետագա քայլերը, կառավարել մեր զայրույթը, որպեսզի ճնշենք այն, կամ ընդհանրապես հրաժարվենք դրանից: Ամեն դեպքում, եթե կա իդեալ, որին պետք է ձգտել հասնել, դա ռազմիկ-ռազմավարն է: Դա այն մարդն է, որը կարողանում է հաղթահարել խոչընդհոտները և բարին չկամեցողների մանևրներին չզիջել: Շատ հոգեբաններ և սոցիոլոգներ կարծում են, որ կոնֆլիկտն ամենահասուն և ճիշտ տարբերակն է՝ լուրջ խնդիրներին և անհասկանալիությանը վերջը տալու համար: Մեր կենսական բարձրունքների չհասնելը կարելի է հասկանալ նրանով, թե ինչքան հաջողակ, կամ միգուցե անհաջողակ ենք մենք դուրս եկել հանդիպակաց կոնֆլիկտներից: Ահռելի քանակով մարդիկ հետևում են տվյալ մեթոդին: Փորձում են ընդհանրապես հեռու մնալ կոնֆլիկտային իրավիճակներից և ենթարկում են իրենց շրջապատող մարդկանց մանիպուլյացիայի: Այս տարբերակը գրեթե չի աշխատում, և վերջիվերջո չի ունենում լավ ավարտ, որովհետև չունի ռացիոնալ կամ գիտակցված հսկողություն, և շատ դեպքերում ավելի է բարդացնում իրավիճակը: Ռազմիկ-ռազմավարներն իրենց հերթին գործում են լրիվ ուրիշ կերպ: Իրենք պլանավորում են հետագա բոլոր քայլերը, որպեսզի հասկանան, որ մարտերը կարելի է բաց թողնել և որոնցից փախչելն է անհնար: Այն դեպքում, եթե պատերազմն անխուսափելի է, նրանք վարում են այն այնքան նրբանկատորեն, որ իրենց մանիպուլյացիաներն հասկանալը գրեթե անհնար է: Այս մեթոդով նրանք պահպանում են արտաքին բարեսրտությունն ու հարմոնիան ՝ մեզ համար քաղաքականապես կոռեկտ ժամանակներում:

Оставьте комментарий