Մենք բոլորս էլ հասարակական էակներ ենք: Հասարակության մեջ զարգանում են մեր պահանջմունքները, կարողությունները: Ծնված օրվանից մենք համարվում ենք այս կամ այն խմբի անդամ:
Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր խմբերից։ Դրանցից մի մասն ստեղծվում է ինքնաբերաբար, խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես օրինակ ՝ ընտանիքը:
Այժմ ուզում եմ ներկայացնել խմբերի մի քանի տեսակներ՝
Հայեր, ճապոնացիներ, հույներ:
Տղաներ, աղջիկներ:
Ամուսնացածներ և չամուսնացածներ:
Սոցիալական շերտերը համարվում են մարդկանց դասակարգում: Սոցիալական շերտավորվածությունը յուրաքանչյուր կազմակերպված հասարակության հիմնական բնութագիրն է։
Սոցիալական շերտավորումը բաժանվում է 3 ձևի՝ տնտեսական, քաղաքական, մասնագիտական։ Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտությունններից 1-ի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, որը հասարակական խմբերի բազմազանությունը ու առաջ հետևանք է թողնում մարդկանց գործունեության տեսակի բազմազանության, տնտեսության և քաղաքականության վրա:
Համայնք հասկացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ: Ստորև բերվող օրինակներում ինչ իմաստով է այն գործածված:
- Առաջիկայում այստեղ համայնքի ղեկավարի ընրություն կլինի։
- Դպրոցի ծնողական համայնքը համաձայն չէ այդ առաջարկին:
- Եվրոպական համայնքն իր աջակցությունն է հայտնում մեր երկրում ժողովրդավարական ընորական համակարգի հաստատման ուղղությամբ արվող քայլերին:
Համայնք ասելով առաջին հերթին հասկանում ենք տարածքային հիմունքով միավորված, այսինքն՝ միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը: