Կենսաբանություն. Ինքնաստուգում.

1. Ի՞նչ է բջիջը: Բջջի կառուցվածքը: Ի՞նչ է հյուսվածքը, հյուսվածքի կառուցվածքը: Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կատարում են կարևոր գործունեություններ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից։ Սակայն բջիջը միայնակ չի կարող կատարել չափազանց դժվար գործողություններ: Այդ ժամանակ օգնության են գալիս հյուսվածքները: Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ: Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

2. Օրգան, օրգան համակարգ: Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ: Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

3. Օրգանիզմի փոխադարձ գործունեություն: Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով: Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմներր տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրր հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին:

4. Գեղձերի տեսակներ: Արտազատական, ներզատական, խառը: Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։ Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։

5. Ներկայացնել մեկ գեղձային հիվանդություն: Վահանաձև գեղձի հիվանդություններ:

6. Ֆլեշմոբ: Չեմ հիշում:

7. Ներկայացնել կենսաբանության բաժինը: https://papyonline.school.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Оставьте комментарий