Կարդա պատմվածքը, վերլուծիր: Ես կարծում եմ, որ ձկնիկները պատմվածքում ունեին փոխաբերական իմաստ: Նշվում էր նաև, որ յուրաքանչյուրը իր տասնութ ամյակից հետո ներարկում էր ոսկե ձկնիկներին և ես կարծում եմ, որ ոսկե ձկնիկները կատարում են երազանքի դերը: Բոլորս էլ գիտենք, որ ոսկե ձկնիկները խորհրդանշում են երազանքների իրականացումը, և ներարկելով նրանց իրենց մեջ, նրանք հավատում և սպասում էին իրենց ցանկությունների իրականացմանը: Ինձ դուր չեկավ, որ պատմվածքում մարդկային անհավասարության օրինակ էր նշված: Իմ կարծիքով պետք չէր նշել, որ աղքատները ստիպված էին սրվակը ապառիկով վերցնել: Նաև ես կարծում եմ, որ փոքր երեխաները ունեն ավելի շատ երազանքներ և ցանկություններ, ուստի ես կուզեի, որ պատմվածքում հնարավոր լիներ ներարկել ձկնիկներին նաև փոքր երեխաներին ՝ նրանց երջանկություն պատճառելու համար:
Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված «Փոքրիկ դրախտ»: Քանզի դա էլ այդ մարդկանց փոքրիկ դրախտն էր և ճանապարհը դեպի երանելի ուրախություն:
Պատմիր քո փոքրիկ դրախտի մասին: Գրել եմ շարադրություն, տեղադրված է բլոգումս: