Ողջույն, այսօր կուզեի ամփոփել իմ սեպտեմբեր ամսվա աշխատանքները ՝ հայոց լեզու և գրականություն առարկաներից: Այս ամիս մենք ունեցել ենք բավականին հետաքրքիր ընթերցանություններ, կատարել ենք բազում վարժություններ և ծանոթացել նոր հեղինակերի, թեմաների հետ:
Ամփոփումը կսկսեմ գրականություն առարկայից:
Այս ամիս ընթերցել ենք Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» և «Հրաշալի ձայնասկավառակը» պատմվածքները և ծանոթացել ենք Ռեյ Բրեդբերիի ` «Ամբողջ ամառը՝ մեկ օրում» ստեղծագործությանը: Գրականություն առարկայի շրջանակներում գրել եմ մի շարք շարադրություններ, որոնք են ՝
Եթե ես լինեի խաղաղության դեսպան:
Ինչ է ինձ համար խաղաղությունը:
Իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը:
Երջանկությունը սկսվում է այնտեղ, որտեղ..
Ես շատ գոհ եմ սեպտեմբեր ամսվա գրականության ուսումնական ծրագրից, քանի որ ծանոթացա նոր հեղինակների հետ և ստեղծագործեցի տարբեր թեմաներով: Գրականություն առարկայի բոլոր տնային առաջադրանքները կարող եք տեսնել իմ բաժնում:
Այժմ կուզեի ամփոփել հայոց լեզու առարկան: Այս ամիս ծանոթացել ենք նոր քերականության հետ, կատարել բազում հետաքրքիր առաջադրանքներ և կրկնել արդեն անցած թեմաները: Բոլոր աշխատանքներն ` այստեղ: