Մարդու պահանջմունքները.

Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքների և մուլտֆիլմ դիտելու: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը:

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնագիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Ուրիշներին ճանաչելու համար, մարդը առաջին հերթին պետք է ճանաչի ինքն իրեն, քանզի դա ամենադժվարն է: Մարդկային էվոլյուցիայի սկզբից մինչ այսօր մարդիկ ձգտում են ճանաչել իրենց և իրենց շրջակա միջավայրը: Մեր միջավայրից կախված ենք նաև մենք: Մենք պետք է ծանոթանանք տարբեր մարդկանց հետ, տարբեր բնավորություններ բացահայտենք, որպեսզի իմանանք, ումից ինչ լավ բան կարող ենք սովորել, և ինչպիսին երբեք պետք չէ լինել: Ուսումնասիրելով մեզ շրջապատող ամեն ինչ, մենք կարողանում ենք հասկանալ ինքներս մեզ, և դա շատ կարևոր է, որովհետև չշփվելով ուրիշների հետ, մենք չենք կարողանում շփվել ինքներս մեզ հետ: Այդպես է աշխատում էվոլյուցիան:

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Եթե մարդ իրոք ձգտում է նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելուն և վստահ է, որ չի վնասի ոչ մեկին և ոչնչի, ապա միանշանակ շատ հաճելի է, երբ կիրթ և հետաքրքիր մարդիկ փորձում են տեսնել աշխարհն յուրովի: Սակայն միշտ չէ, որ այն դրական դեր է խաղում Երկրի և նրա բնակիչների վրա: Շատ անգամ մենք չենք կարող հասկանալ, արդյո՞ք նրանց մտադրությունները դրական են, թե՞ ոչ, բայց մեկ է, ես ուրախ կլինեմ, եթե աշխարհում հայտնվեն ինչքան հնարավոր է շատ խելացի և յուրօրինակ մարդիկ, ովքեր կկարողանան նոր աշխարհ ստեղծել:

Оставьте комментарий