Ներածություն: Անհավասարաչափ շարժում, միջին արագություն:

Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։ Այն մարմինները, որոնք ժամանակի ընթացքում փոխում են իրենդ դիրքը իրենց շրջապատող մարմինների նկատմամբ ՝ կատարելով որոշակի տեղափոխություն, կոչվում են մեխանիկական շարժում:

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։ Մեքենայի շարժումը ծառի նկատմամբ, բիլիարդի գնդակի դիրքի փոփոխությունը սեղանի նկատմամբ:

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:  Այն մարմինը, որի նկատմբամբ ուսումնասիրվում է մեկ այլ մարմնի դիրքի փոփխությունը կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։ Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։ նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: 

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։ Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։ Այն գիծը, որով շարժվում է մարմինը:

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից: Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։ Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Անհավասարաչափն էլ ՝ հակառակը:

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը: Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ճանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում: Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարհ = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ճանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարհ : արագություն
t = S : V

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։ Միջին արագությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությանը։

16․Գրել միջին արագության բանաձևը։ a = Vo/t

Оставьте комментарий