Գերմանիա.

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է, որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  

  1. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Լավ կլիմայական պայմաններ, որոնց շնորհիվ զարգանում են անասնապահությունն ու բուսաբուծությունը: Եվրոպայի կենտրոնում գտնվելը նույնպես օգնում է Գերմանիան զարգացնել իր տնտեսությունը: Գերմանացիները շատ աշխատասեր են և բազմաբնակ: Նաև նրանք հայտնի են ածուխի արտահանմամբ:

  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան հարուստ է նավահանգիստներով, մեքենաների արտահանմամբ: Գերմանիայում նաև զարգացած է սպասարկման ոլորտը և Գերմանիան համարվում է ամենազարգացած երկրներից մեկը:

  1. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:

Գերմանիայի կազմի մեջ մտնում են 16 երկրամաս։

  1. Թվարկի՛ր խոշոր գետերը:

Հռենոս, Դանուբ, Օդեր, Էլբա, Վեզեր և այլն:

  1. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Ըստ 2018թ. տվյալների, Գերմանիայի բնակչությունը կազմում է 80,887,000 մարդ: Բնակչության 90-ից 95% գերմանացիներ են: Գերմանիայում բնակվում են նաև թուրքեր, չեխեր, լեհեր, սլովակներ, դանիացիներ և այլն:

Оставьте комментарий