Ընկերների մեղքով. Գրականություն.

Ընթերցանություն:

Առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ակնածանք — հարգանք:
  2. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:

Կարծում եմ, միսս Շենսթոունին այնքան չզայրեցրեց Վիլյամի պահվածքը, ինչքան համադասարանցիների բուռն հետադիմությունը: Այսպիսով, ենթադրում եմ, որ հենց ընկերների պատճառով միսս Շենսթոունը հարձակվեց Սարոյանի վրա:

  1. Բնութագրի՛ր Սարոյանին, ուսուցչին, տնօրենին, քեռուն:

Սարոյանը ինքնավստահ, խելացի և հպարտ երեխա էր: Ես կնշեմ նաև, որ հպարտության զգացմունքը իր մեջ ներշնչել էր իր ազգությունը: Նա չափազանց հետաքրքրասեր էր, ինչը բնորոշ է բազում երեխաներին այդ տարիքում: Վիլյամը չէր սիրում իրեն ոտնահարված զգալ և տալիս էր բոլոր հետաքրքրող հարցերը ՝ ակնկալելով պատշաճ պատասխան, սակայն ժամանակ առ ժամանակ չգիտակցելով, որ կան հարցեր, որոնց պատասխանները չգիտեն նույնիսկ ուսուցիչները: Եվ չնայած դրան, Վիլյամը ազնիվ և հոգեպես ուժեղ կերպար էր:

Ուսուցչուհին ամենասիրելի կերպարներից չէր, սակայն ուսուցչուհու հոգեբանության մեջ կար շատ հետաքրքիր գիծ, որին ես ուշադրություն դարձրեցի: Լինելով բավականին տարիքով և հասուն կին, նա պետք է հասկանար, որ իր և Վիլյամի մեջ կար մեծ տարիքային տարբերություն, և եթե Վիլյամի տված հարցը նա չէր հնչեցնի, ապա Սարոյանը ընդամենը երեխա էր, ով նոր էր ծանոթանում աշխարհի հետ: Կարծում եմ, որ ուսուցչուհու տարիքը դրդել էր նրան դաժան վարվելուն Վիլյամի հետ, քանզի տարիքի հետ շատերը փոխում են իրենց մտածելակերպը և շատ անգամ դեպի վատը: Վիլյամի հետևից ընկնելու փոխարեն, ուսուցչուհին կարող էր ավելի պրոֆեսիոնալ և գրագետ պատասխան տալ և ավելի պատշաճ պահել իրեն Սարոյանի ներողությունից հետո:

Տնօրենն ինձ համար լավ և արձակ ներկայացված կերպար չէր: Ես չեմ կարողանում հասկանալ, թե արդյո՞ք նա ակնածանքով է ասել, թե միայն հայը կարող էր այդպիսի հարց տալ, թե՞ ոչ, սակայն ուսումնասիրելով նրա կերպարը, կարող եմ ասել, որ նա ցուցաբերել է շատ անշնորհք պահվածք, երբ անտարբեր պատասխան է տվել Վիլյամի ներողությանը:

Քեռին ինձ համար ամենաադեկվատ կերպարն էր: Նա լսեց և հասկացավ Վիլյամի կարծիքը, սակայն չոտնահարեց տնօրենի տեսակետը: Նա ներողություն խնդրեց և Վիլյամի և տնօրենի կողմից և փորձեց լուծել խնդիրը հանգիստ և խաղաղ ճանապարհով:

  1. Նշիր երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը պատմվածքում:

Բոլոր երեխաները հաճախում են դպրոց սովորելու և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու համար: Բոլորս էլ ունենք իրավունք հնչեցնելու մեզ հուզող հարցերը և արտահայտելու մեր կարծիքը: Պատմվածքում երեխաների իրավունքները ոտնահարվում են այս կերպ.

Ուսուցչուհին և տնօրենը չեն կարողանում ընդհունել այն փաստը, որ Վիլյամը հետաքրքրասեր և խելացի երեխա էր, ով անկեղծ և առանց չար մտադրությունների ուզում էր իմանալ իր հարցի պատասխանը և դրա մեջ ես ոչ մի հեգնանք չնկատեցի, իսկ ուսուցչուհին կոպիտ ասած փակեց Վիլյամի բերանը և այդպես էլ չտվեց տրված հարցի պատասխանը: Այսպիսով անում ենք ենթադրություն, որ ուսուցչուհին ոչ պրոֆեսիոնալ և տհաճ պահվածք ցուցաբերեց իր սանի հանդեպ:

  1. Պատմվածքում ո՞ր կերպարը  հավանեցիր, հիմնավորի՛ր պատասխանդ:

Շատ հավանեցի քեռիին: Նա հանգիստ և հասուն մոտեցավ խնդրին, լսեց երկու կողմերի կարծիքները և խաղաղ կերպով լուծեց խնդիրը, չոտնահարելով երեխայի իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերելով դեպի դպրոցական անձնակազմ:

  1. Ըստ քեզ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը: Իսկական ընկերը պետք է հպարտանա քեզնով: Պետք է մաքուր սրտով ուրախ լինի քեզ համար, քո հաջողությունների համար: Սակայն իսկական ընկերը միայն միասին ուրախանալու համար չէ: Նա պետք է լինի քո հետ նաև դժվար և տխուր պահերին, օգնի և սփոփի, չօգտագործի քեզ և քո բարությունն ու չխոսի ուրիշների հետ քո մասին ու չօգտագործի քո մասին իմացած իմֆորմացիան քո դիմաց: Նաև նա պետք է ազնիվ և սրտաբաց լինի:

Оставьте комментарий