1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը: Ֆիզիկա բառը հունարենից թարգմանված նշանակում է բնություն:
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը: Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան: Մեզ շրջապատող ամեն ինչ, հայտնաբերում է բնության մեջ ֆիզիկական երևույթները:
4.քննարկել ինչ է բնությունը: Մեզ շրջապատող միջավայրը, ֆիզիկական տիեզերքը, և բոլոր առարկաները որոնք չեն ստեղծվել մարդու կողմից:
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով: Ամեն ինչ, ինչը կատարվում է բնության կողմից, օրինակ ՝ անձրև, ծիածան, քամի:
6.ինչ է նյութը։ Նյութը այն է, ինչից բաղկացած է մարմինը:
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները: Ջրի եռալը, սառույցի հալվելը, շաքարի, աղի մեծ կտորների փոշիանալը և այլն:
8.ինչ է ֆիզիկական մարմինը: Ֆիզիկական մարմինը ունի ծավալ(v) և զանգված(m)։ Բոլոր ֆիզիկական մարմիններն կազմված են նյութերից։
9.:Բերեք օրինակներ: Օրինակ ՝ սեղան ՝ կազմված է մետաղից և փայտից, բաժակ ՝ կազմված է ապակուց:
10.ինչ է մատերիան: Մատերիան ՝ ֆիզիկայի ընդհանուր տերմին, հանդիսանում ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, դիտարկվում, որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն:
11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին: Բնության մասին գիտելիքներ ձեռք ենք բերում փորձերի և դիտումների շնորհիվ:
12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից: Փորձը ֆիզիկապես կատարվում է, իսկ դիտումը ուղղակի տեսանելիություն է:
13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։ Վարկածը, դա որևէ բանի ենթադրվող պատասխանն է, իսկ օրենքը ՝ սահմանված, հաստատված պատասխան, որոնք հաստատել են ֆիզիկոսները:
14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն: Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
15.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք: Մկվ, մվ, մմ, սմ, դմ, մ, կլ, օր, տարի, դար: Քանոն:
17.Ինչ է չափիչ սարքի սանդղակը: Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք: ընտրել սանդղակի՝ թվերով նշված կամայական երկու նրբագիծ,
այդ երկու նրբագծերը նշող մեծ թվից հանել փոքրը,
տարբերությունը բաժանել հիշյալ երկու նրբագծերի միջև եղած բաժանումների թվի վրա: Ստացված մեծությունը կլինի սարքի բաժանման արժեքը։
20.Ինչից է կախված չափման սխալը: Չափման ճշգրտությունը կապված է չափի սանդղակի բաժանման արժեքից:
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում: Շարժվող մարմինները ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը, և կատարում որոշակի տեղափոխություն: Այդ տեղափոխությունը կոչվում է մեխանիկական շարժում:
22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին: Այն մարմինը, որի նկատմբամբ ուսումնասիրվում է մեկ այլ մարմնի դիրքափոխությունը կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ինչն են անվանում նյութական կետ: Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ: Շարժման հետագիծ անվանում են այն կետը, որով շարժվում է այդ մարմինը:
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից: Նույն պատասխանը:
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ: Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը: Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում: Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը: Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձևը.
ճանապարհ = արագություն · ժամանակամիջոց
S = V · t
31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը: Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ճանապարհի և արագության քանորդը:
Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարհ : արագություն
t = S : V
32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում: Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։
33․Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա: Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթըկոչվում է իներցիա:
34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն: Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված: Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված: ՄՀ-ում զանգվածի չափման միավորը 1 կիլոգրամն է:
36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը: Կշեռքով:
37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը: Տոննաներով, կիլոգրամներով, ցենտներով, գրամներով և այլն:
38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում: ՄՀ-ում չափման զանգվածի միավորը 1կգն է:
39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն: Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը) p=m/V
41.Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը:1կգ/մ3
42. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը): Մարմնի զանգվածը հավասար է նրա ծավալի և խտության արտադրյալին։
56.Ի՞նչ է բնութագրում ուժը: Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը:
57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն): 1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր։
58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը: Ուժը վեկտորական մեծությունն է:
59.Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար: Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։
60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը: F=mg
61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա: Արտաքին ազդեցության հետևանքով մարնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
62.Դեֆորմացիայի օրինակների քննարկում: Պլաստիկ, առաձգական:
63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ: Այն մարմինը, որը դեֆորմացիայից հետո վերականգնվում է նախկին տեսքին, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում ՝ պլաստիկ:
64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ: Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից: Որքան մեծ է մարմնի զանգվածը, այդքան մեծ է նրա վրա ազդող ուժը:
66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված: Այն մարմինը, որը դեֆորմացիայից հետո վերադառնում է նույն տեսքին, կոչվում է առաձգական:
67.Հուկի օրենքի ձևակերպում: Հուկի օրենք, առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենք։ Սահմանել է Ռոբերտ Հուկը 1660 թվականին։ -ն՝ առաձգականության մոդուլը)։ -ը ձողի հարաբերական երկարացումը (կարճացումը)։ -ն՝ սահքի մոդուլը։ Սահքի դեպքում շոշափող լարումն ուղիղ համեմատական է սահքին։
68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը: Fառ = K.x
69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը: Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։
70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը: Հուկի օրենքի:
71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ: Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է
72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը: Շփումը հիմնականում էլեկտրոնային բնույթ ունի, եթե նյութը գտնվում է նորմալ վիճակում:
73.Թվարկել շփման տեսակները: Դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ, գլորման շփման ուժ:
74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը: Խորթ ու բորթ մակերևույթների պայմաններում:
75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը: Հարթ մակերևույթների պայմաններում:
76.Որ ուժն է կոչվում համազոր: Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է ուժերի համազոր:
77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը: Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ: Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը: Ուժxճանապարհ:
79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում: Ընդունված է 1Ն:
80.Ի՞նչն է կոչվում հզորություն: Հզորություն, ֆիզիկական մեծություն, որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։ Աշխատանք կատարելու արագությունը կոչվում է Հզորություն։
Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը: Հզորության միավորը 1Վտն է, 1Վտ=1Ջ/վ
82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը: A=Nt
աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց
83.Որո՞նք են պարզ մեխանիզմները: Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։
84.Ի՞նչ է լծակը: Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։
85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ: Հենման կետից մինչև ուժի ազդման գծի հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։
86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք: Անշարժ, շարժական, բազմաճախարակ։
87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ: Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնայուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։
88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական: Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։
89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը: Այն աշխատանքը, որի կատարման համար ստեղծված է մեխանիզմը կամ մեքենան, կոչվում է օգտակար աշխատանք:
90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>> Երբ երկու ուժերի ազդեցության տակ հավասարակշռության մեջ գտնվող լծակը պտտվում է հենարանի շուրջը, փոքր ուժի կիրառման կետն ավելի մեծ ճանապարհ է անցնում, քան մեծ ուժինը: Չափելով այդ ճանապարհները՝ ստանում ենք, որ դրանք հակադարձ համեմատական են ուժերի մոդուլներին. S2S1=F1F2 կամ F1⋅S1=F2⋅S2
91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը: Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է։
93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված: Մարմնի կշիռը ուղղված է դեպի երկիր։ Այն կիրառված է, երբ մարմինը կախոցից կախում ենք կամ հորիզոնական հենարանի վրա դնում ենք։
94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը: mxg
96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
97.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:F=pS
98․1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը: Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։
99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։ Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:
101Ձևակերպիր Պասկալի օրենքը: Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:
102Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը : Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։
Հիդրոստատիկ ճնշման բանաձևն է ՝ p=ρgh, որտեղ ρ -ն՝ հեղուկի խտությունն է, հ -ը հեղուկի սյան
բարձրությունը՝ g=9,8Նկգ