Մարդը և շրջակա աշխարհը.

Բոլորս էլ գիտենք, որ մարդիկ ամենախելացի և ամենակարող էակներն են Երկիր մոլորակի վրա: Սակայն արդյո՞ք բոլորը գիտեն, թե ինչով ենք մենք տարբերվում կենդանիներից:

Նախ, սկսենք նրանից, որ մարդու ամենակարևոր գործոններից մեկը ՝ դա մտածելն է: Կենդանական աշխարհի ոչ մի կենդանու, (նույնիսկ ամենազարգացածներին) տրված չէ մարդու հետ հավասար մտածելու շնորհը: Այո, բնականաբար նրանք ունեն գլխուղեղ, սակայն չեն օգտագործում այն մարդու պես և չեն գիտակցում, թե երբ պետք է աշխատեցնեն իրենց ուղեղը: Այսպիսով, գալիս ենք ընդհանուր հայտարարի, որ գիտակցված մտածելը բնորոշ է միայն մարդուն:

Երկրորդ ամենանշանալի առավելությունը, դա զգալն է: Այո, կենդանիները զգում են: Զգում են տագնապ, զգում են, երբ իրենց վտանգ է սպառնում, ցավ նույնպես զգում են, բայց ես խոսում եմ ոչ միայն այդպիսի զգայունության մասին: Մարդկանց պարգևվել է նաև զգալու ունակությունը: Մարդիկ տարբերվում են կենդանիներից նրանով, որ զգում են տխրություն, մեղքի զգացում, ուրախություն, զարմանք և այլն, ինչը նույնպես առանձնացնում է մարդուն կենդանիներից:

Մարդիկ ունակ են քայլելու երկու ոտքերի վրա, իսկ կենդանիները հիմնականում ՝ չորս թաթերի: Բնականաբար, կան կենդանիներ, (կապիկներ, կենգուրուներ) ովքեր տեղաշարժվում են երկու ոտքերի վրա, սակայն մարդկանց և կենդանիների տարբերությունը զգացվում է նաև այստեղ: Մարդիկ չեն կարող տեղաշարժվել չորս ոտքերի վրա, որովհետև ուղղակի չունեն երկու ավել ոտք, իսկ կենդանիների բավականին շատ տեսակներ ունակ են տեղաշարժվելու երկու ոտքերի վրա:

Մարդը չի կարող ապրել այն պայմաններում, որոնց մեջ ապրում են վայրի կենդանիները: Մենք չենք կարող սնվել կենդանիների կերերով, կամ վայրի կենդանիների դեպքում ՝ նրանով, ինչ որ պատահի: Չենք կարող ուտել հում միս, խոտ և այլն: Մենք բավականաչափ պինդ չենք, որպեսզի ապրենք այդ պայմաններում և կենդանիների ոչ լավ զարգացվածությունը օգնում է նրանց չգիտակցել, թե որտեղ են նրանք գտնվում և նրանք ուղղակի չեն կարողանում գիտակցել, որ գոյատևում են վատ պայմաններում, որովհետև սովորում են նրանց և համարում դա իրենց տունը:

Եվ վերջիվերջո, մարդը ունակ է խոսելու, սովորելու, արտահայտվելու, լսելու ավելի լավ քան որոշ կենդանիներ, տեսնելու աշխարհը իր ողջ գույներով և վայելելու կյանքը, իմանալով շուրջը կատարվող ամեն ինչի մասին:

Оставьте комментарий