Հայոց լեզու. Տնային առաջադրանք.

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն (ուղղվելը) ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը (վերև ելնելը): Լոնդոնում գոյություն ունի (կա) մի ակումբ, որի անդամներն ապրում են հին (հինավուրց) տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս (վերջին ժամանակներում) ակումբից վտարվեցին (վռնդվեցին) նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել (տեղափոխել):

Բոլոր հիմքերը կան ենթադրելու (կարծելու), որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն (գծերը) անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին (ման էին գալիս) ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է պիտանի (պետք): Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է (եղել է), երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել (հեռու մնալ):

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) շնորհվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր կտակել (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի տրվում (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի ճյուղերում (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր հայտնագործություններ (հայտնագործություններ, գյուտեր) կատարող (անող, կատարող) գիտնականներին, ակնառու (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի միասնության (միասնության, համախմբման), ստրկության վերացման (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների կրճատման (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը պահպանելու (պահպանելու, պաշտպանելու) գործում:

4.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ — աղքատ, սրընթաց — արագընթաց, դյուցազնական — հերոսական, դյուրաթեք — ճկուն, անընկճելի — անկոտրում:

Оставьте комментарий