Իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը.

Եթե ճիշտն ասեմ, չեմ կարող հիշել: Կյանքիս ընթացքում կայացրել եմ բազմաթիվ որոշումներ, որոնք արդյունքում և սխալ են եղել և ճիշտ: Երկրի վրա ապրում եմ ընդամենը տասներկու տարի և վստահ չեմ կարող հիշել մի դեպք, երբ ես կայացրել եմ վճռական որոշում, սակայն կարող եմ նշել, որ առօրյա կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը ՝ ճիշտն ասելն է: Անընդհատ խաբելով ուրիշներին, մենք չնկատելով խաբում ենք նաև մեզ: Այսպիսով, ես կարծում եմ, որ կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկը, դա հենց ազնվանալն ու ճիշտ խոսելն է: Մտքերս բավականին կարճ շարադրեցի, բայց ասելիքս փոխանցեցի, ինչը ամենակարևորն է:

Оставьте комментарий