
Կարծում եմ, ինձ համար խաղաղությունն իմ ընկերներն ու դպրոցական միջավայրն է: Հենց իմ սիրելի ընկերուհիների հետ եմ ես ինձ զգում «տանը»: Նրանց հետ անցկացրած ամեն րոպեն ինձ համար շատ թանկ է և ես անչափ ուրախ եմ, որ ունեմ իրենց նման ազնիվ, բարի և վստահելի ընկերուհիներ: Ես կարծում եմ, որ հենց նրանք են իմ խաղաղությունը, աջակցությունը դժվար պահերին, նրանց հետ ես ինձ կենդանի եմ զգում և կարող եմ խոսել տարբեր թեմաներից: Շատ շնորհակալ եմ, որ ունեմ իրենց: