Հայոց լեզու, լրացուցիչ աշխատանք.

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագետ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույ-երով, ժանյակազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերտանքով․ նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարակում էին նաև ականակից խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Оставьте комментарий