Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:
Լրացուցիչ աշխատանք
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների կառուցվածքների վերաբերյալ, պատրաստիր ուսումնական նյութ:
| Հյուսվածք | |
|---|---|
| Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | բազմաբջիջ կառուցվածք[1], անատոմիական կառուցվածք[2], կենսաբանական նյութ և biological material? |
| Մասն է | օրգան |
| Անատոմիական կառուցվածքի զարգացում | հիստոգենեզ |
| Մասնագիտություն | հյուսվածաբանություն |
| MeSH | A10 |
| Foundational Model of Anatomy | 9637 |
| Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
| Biological tissues Վիքիպահեստում | |


Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված 4 տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։