Փաստեր Վարդկես Պետրոսյանի մասին.

Վարդկես Պետրոսյանը հայտնի է բոլորիս, որպես հայ արձակագիր, սակայն բացի ստեղծագործելուց նա զբաղվել է քաղաքականությամբ, հրապարակախոսությամբ և դրամատուրգիայով:

Վարդկես Պետրոսյանի կյանքի գիրքը բացվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին, Աշտարակում: 1954 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Հայ մեծը սկսել է իր գործունեությունը որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947թ.

Վարդկես Պետրոսյանն իր ստեղծագործություններում շատ էր վերհիշում իր երիտասարդությունը և ստեղծագործում էր այդ թեմայի շուրջ:

Վարդկես Պետրոսյանի ամենահայտնի գործերն են «Նամակներ մանկության կայարաններից», «Ապրած և չապրած տարիներ», «Վերջին ուսուցիչը» և այլն:

Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, կիրգիզերեն, հունգարերեն և աշխարհի այլևայլ լեզուներով։

Հայ մեծը ներկայացել է նաև որպես «Պիոներ կանչ» հրատարակչության խմբագիր: Նրա առաջին բանաստեղծությունները (Մամա, ես արդեն մեծ եմ) Մոսկվա, 1964, (Քաղաքի կիսաբաց լուսամուտները) Մոսկվա 1973, լույս են տեսել հենց «Պիոներ կանչ»-ում:

Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985թ.-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:

Կյանքն ավարտել է 1994թ. ապրիլի 15-ին ՝ սպանվելով իր իսկ տան շքամուտքի մոտ: Նրա մահից հետո, 2000թ-ին, Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է նրա պատվին:

Оставьте комментарий