Փաստեր Հայաստանին հարևան երկրների մասին.

Ինչպես բոլորիս հայտնի է, Հայաստանի հանրապետությունը ունի 4 հարևան երկիր, որոնք են Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան: Այսօր կներկայացնեմ փաստեր մեր հարևան երկրների մասին:

Վրաստան.

Վրաստանում հաստատված կրոն չկա: Այնտեղի քաղաքացի լինելով յուրաքանչյուր վրացի կարող է ընտրել իր կրոնը:

Վրացերենում մեծատառեր չկան: Նաև քիչ են ձայնավորները, իսկ շատ ՝ բաղաձայնները: Վրացերենը ականջ շոյող լեզու չէ, և վրացիների խոսակցությանը հետևելիս կարելի է մտածել թե նրանք կռվում են:

Վրաստանը ունի հարուստ խոհանոց ՝ լի տարբեր համերով: Վրաստանում կարելի է վայելել սուր և կծու համ ունեցող բազմաթիվ ուտեսներ: Մեզ բոլորիս հայտնի «Խինկալի»-ի հայրենիքը հենց Վրաստանն է:

Վրաստանը մեզ ամենամոտիկ բարեկամ երկիրն է:

Վրացական մշակույթը ազդել է բազմաթիվ ժողովուրդների երաժշտության, լեզվի և տարազների վրա: Հայտնի պար «Լեզգինկա»-ն նույնպես վրացական է:

Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է: Վրաստանը համարվում է հանգստյան երկիր քանի որ ներառում է իր մեջ սև ծովը:

Իրան

Պարսկաստանը Իրանի հին անունն է: Իրանն ունի իր օրացույցը:

Իրանում ամենատարածված ըմպելիքը թեյն է:

Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթով: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

 Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.

Ադրբեջան.

Ադրբեջանի մայրաքաղաքը Բաքուն է:

Ադրբեջանը համարվում է մեզ թշնամի երկիր:

Ադրբեջանը ունի 69 քաղաք:

Թուրքիա

Թուրքերենը նման է հայերենին:

Թուրքիայի միջով նույնպես անցնում է Սև ծովը:

Թուրքիան համարվում է հանգստյան երկիր:

Оставьте комментарий