Ողջույն, ես Պապյան Եվան եմ, 7-6դ.
Այսօր կուզեի ամփոփել գրականություն առարկան: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն և մեծ հաճույքով ստեղծագործում եմ, իսկ ընկեր Արևիկի նման ջերմ, քրտնաջան և հաճելի ուսուցչուհու հետ, սովորելը դառնում էր կրկնակի հաճելի և հեշտ: Այս տարի առաջին անգամ էինք ուսումնասիրում գրականություն առարկան, և անկեղծ ես այն համարում եմ իմ ամենասիրելի առարկաներից մեկը:
Այս տարվա ընթացքում ծանոթացանք և՛ հայ մեծերի, և՛ օտարերկրյա գրողների: Ունեցել ենք Սահյանական օրեր, Տերյանական օրեր, Թումանյանական օրեր և այլն: Ուսումնասիրել ենք բազմաթիվ հետաքրքիր հեքիաթներ, պատմություններ, վերլուծել ենք խորիմաստ վեպեր, անգիր ենք սովորել բազում բանաստեղծություններ: Վերջերս ծանոթացել ենք նաև Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի և Վահան Թոթովենցի ստեղծագործություններին: Ընթերցել ենք Հովհաննես Շիրազ, Վիլյամ Սարոյան, Ավետիք Իսահակյան: Կարդացել ենք «մթնշաղի անուրջները», «Դանթեականը», «Երկիր Նաիրի»-ն և այլ հետաքրքիր վեպեր և հեքիաթներ: Դասարանում քննարկել ենք ընթերցած գրքերն ու պատմությունները, վերլուծել ենք, պատմել ենք: Այս տարի ավելի մոտիկից ճանաչեցի հայ մեծերին:
Օտարերկրյա գրողներից ծանոթացել ենք Իտալո Կալվինոյին և իր «Խիղճը» պատմությանը, Խորխե Բուկային, Ջոնաթան Լիվինգսթոնին, Վյաչեսլավ Պրախին և այլն:
Գրականության մեծ մաս եմ համարում նաև իմ ստեղծագործությունները, որոնք գրել եմ այս տարի: Գրականությանը վերաբերվող վարժություններն և իմ ստեղծագործությունները կարող եք գտնել իմ բլոգի «գրականություն» բաժնում: