Ձոն ստուգատես ընկույզով փախլավա

Ողջույն այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի համեղ նախագծի մասին:Ձոն ստուգատեսի շրջանակներում խոհարարական ընտրության խմբի հետ միասին մենք պատրաստել ենք շատ համեղ ընկույզով փախլավա,որի համն ուղղակի անկրկնելի էր:

Միջին դպրոցը «Ձոն» ստուգատեսը ամփոփեց ցուցահանդես հանգանակությամբ։

Ցուցադրության համար ընտրությամբ և տեխնոլոգիական խմբերի հետ պատրաստել ենք այն քաղցրավենիքները, որոնք դարձան շատ սիրելի և պահանջված՝ փախլավա և տրուֆել։

Այս տարվա մեր ձեռքբերումներից եղել է սառցաշաքարային թեյերի ռումբերը։ Վաճառքի ներկայացրեցինք 20-ից ավել թեյեր, որոնց մի մասը նվիրեցինք և հանգանակության սկզբունքով վաճառեցինք։