Տարիներ շարունակ մարդիկ իրենց մեղավորությունն են զգում կատարած մեղքերի, ասված խոսքերի, վատ ու լավ օրերի համար: Կամ էլ հակառակը: Զղջում են, որ օրեր, ամիսներ, տարիներ առաջ լռել են: Դա մարդկային երևույթ է, երբ քեզ ուշացած ես զգում: Թվում է թե կյանքը քեզնից երես է թեքել, որ որևէ բան փոխելու համար արդեն ուշ է, և դու ստիպված ես ամբողջ կյանքդ անցկացնել մեղքի զգացումով:
Աշխարհում կան միլիոնավոր զարկող սրտեր, որոնք զարկում են, որպեսզի մենք առաջ գնանք: Յուրաքանչյուր զարկի հետ, մենք պետք է առաջ մղվենք նոր ճանապարհներ անցնելու և ինքներս մեզ հաղթելու: Քանի դեռ մեր սրտերը զարկում են, ոտքերն ու ձեռքերն աշխատում են, իսկ ուղեղը ՝ մտածում, ոչինչ չի կարող անհնար լինել մեզ համար: Թեկուզ ամենասովորական մահկանացուն, ով ապրում է Երկրի վրա, իրավունք ունի իր ասելիքն ասելու, կարծիքն արտահայտելու և իրավունք ունի կյանքի հետևից հասնելու:
Միշտ հիշենք, որ կյանքը նման է գնացքի: Մի օր կարող ես ուշանալ և չհասնել, բայց միշտ հիշենք, որ ամեն բացվող առավոտը ՝ նոր գնացքն է: Գնացքները կգան և կգնան և մենք անպայման կհասնենք անվերջ պտտվող անիվին: Երբեք ուշ չէ երազանքները իրականություն դարձնելուն, հին ընկերությունը վերադարձնելուն, չասված բաները ասելուն և ամենակարևորը, երբեք ուշ չէ ապրելու համար: Քանի դու կաս այս աշխարհում, քանի իրավունք ես ստացել գոյատևելու, պետք է վայելես կյանքն իր ողջ գույներով:
Կյանքը կարող է լինել անկանխատեսելի, լի բազում փորձություններով, բայց հիշենք, որ երբեք ուշ չէ որևէ բանն փոխելու համար: Ես կարծում եմ, որ ոչ մի մարդ այս աշխարհում չի կարող ուշացած համարվել: Մինչև վերջին շունչը, մարդը կարող է ահռելի լավություն անել իր շրջապատին, ընկերներին, ծնողներին և աշխարհին: Կարող է ուշ լինել, բայց մենք երբեք ուշացած չենք համարվի, քանզի Աստված մեզ կյանք է տվել կատարելագործվելու, սիրելու և սիրվելու համար: