Հռոմեական մշակույթ:

Կրթություն.
Հունական այբուբենից օգտվում են մինչ այսօր: Հռոմեական պետությունն զգում էր գրագետ մարդկանց պահանջ: Ուստի Ք.ա. II դարից սկսած՝ ստեղծվեց տարրական դպրոցների համակարգ` պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Երեխաները սովորում էին գրել, կարդալ և հաշվել: Ծանոթանում էին իրենց հայրենիքի պատմության դրվագներին: Դրանից հետո կրթությունը վճարովի էր: Կային միջին և բարձր կարգի դպրոցներ, որտեղ աշակերտները խորացնում էին գիտելիքները քերականության, ճարտասանության և իրավագիտության մեջ: Առավել ընդունակները կրթությունը շարունակում էին հելլենիստական կենտրոններում` Աթենք, Ալեքսանդրիա, Հռոդոս:
Գրականություն.
Հեռավոր ժամանակներում հռոմեացիների մեջ տարածված էին առասպելներն ու ասքերը աստվածների և հերոսնախնիների մասին: Գրի ու գրականության տարածման հետ երևացին արհեստավարժ գրողներ: Հատկանշելի են բանաստեղծներ Վերգիլիոսը և Հորացիոսը, ովքեր գովերգել են Օգոստոսի դարաշրջանը:
Հռոմեական կառույցներն աչքի էին ընկնում իրենց չափերով ու հորինվածքի բարդությամբ: Դրան հասնում էին մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով և բետոնի կիրառմամբ: Վերջինս ստանում էին կրաքարի լուծույթի և հրաբխային մոխրի համադրությամբ: Դա իսկական հեղաշրջում առաջացրեց շինարարական արվեստում: Երևացին միաձույլ պատեր, կամարներ, գմբեթներ:
Ճարտարապետություն և կերպարվեստ.
Ասվածն իր արտահայտությունն է գտել Հռոմի Ֆորումում (հրապարակ), որն աչքի է ընկնում պալատական շինություններով, տաճարներով, հաղթակամարներով: Քիչ հեռու խոշորագույն մարզահամալիրը` Կոլիզեումն էր, որը տեղավորում էր 70 000 հանդիսատես: Նույն սկզբունքով էր կառուցվել նաև խոշորագույն տաճարը` Պանթեոնը:

Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով։ Մարդկային կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ գյուղատնտեսության, երկրագործության գրեթե յուրաքանչյուր գործողություն ունեցել է իր աստված-հովանավորին։
Նրանցից ամենահայտնիներն են ՝ Մարսը, Յունոնան, Նեպտունը և այլն:
Հունական մշակույթ.

Հին Հունաստան, քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։
Հետագա տասնամյակներում հունական հասարակությունը ընկղմվում է խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որն էլ մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին հանգեցնում է մակեդոնական նվաճման: Դրանից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է հելլենիզմի դարաշրջանը (Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավված տարածքներում հունական լեզվի և մշակույթի գերակայություն), որին հաջորդում են հռոմեական նվաճումները։ Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը։ Առաջին անգամ՝ մ․թ․ա․ 776 թվականին, այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել Օլիմպիական կրակը։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վեր խոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը, որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը՝ անմահացնելով իր անունը: Հունաստանում են ծնվել և ստեղծագործել թատերական արվեստի նահապետներ հանդիսացող ողբերգակներ Էսքիլեսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, ինչպես նաև նշանավոր կատակերգակ Արիստոփանեսը: Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Հին հույները հեթանոս էին և հավատում էին բազմաթիվ աստվածների՝ վերջիններիս հետ կապելով աշխարհաստեղծումն ու մի շարք այլ բնական երևույթներ։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույներն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։
