Լաբ. աշխ. Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը.

Աշխատանքի նպատակը ՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր, նյութեր. Լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Աշխատանքի ընթացքը. Հիշենք լծակի կանոնը. Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:

Այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով՝

F1/F2 = l2/l4, որտեղ F1 և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են l4-ը և l2-ը՝ այդ ուժերի բազուկները:

Ընթացքը. Լծակը ամրացրեցի ամրակալանին այնպես, որ պտտվի ամրացված առանցքի շուրջը: Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում: Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց: Իսկ ձախ բազուկի վրա կախեցի մեկ ծանրոց, այն տեղափոխելով գտա այն տեղը, երբ լծակը նորից հավասարակշռվեց: Այնուհետև չափեցի այդ տեղը և պտտման առանցքի հեռավորությունը ՝ l1 և l2:

Ուժաչափով որոշեցի ծանրոցների վրա ազդող ուժերը (կշիռը) ՝ F1 և F2:

Արդյունքները գրանցեցի ներքևի աղյուսակում:

L1=0.22մ

Նույն փորձը կատարեցի աջ բազուկի ծանրոցները թողեցի նույնը, իսկ ձախինը հաջորդաբար: Կատարեցի 2 ծանրոցով և 3 ծանրոցով:

Оставьте комментарий