Գոյական, ածական, ածականի համեմատության աստիճան:
Գոյական – գոյականը ցույց է տալիս առարկա: Այն պատասխանում է ո՞վ ովքե՞ր, ի՞նչ ինչե՞ր հարցերին: Օրինակ ՝ սեղան, աթոռ, պատուհան:
Ածականը – ցույց է տալիս բայի բնութագրումը: Այն պատասխանում է ինչպիսի՞ հարցին: Օրինակ՝ տաք ջուր, սառը թեյ:
Ածականները բաժանվում են երկու խմբի: Որակական և հարաբերական: Որակական ածականների համեմատության աստիճանը: Այն լինում երեք տեսակ: Դրական, բաղդադական, գերադրական:
Դրական — ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
Բաղդադական — Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Գերադրական — Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
Ինչ է ցույց տալիս թվականը: Թվականը ցույց է տալիս թիվ: Օրինակ ՝ 2 ամիս առաջ, 1987թվականին և այլն:
Դերանուն, դերանվան տեսակները: Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանունները լինում են երեք տեսակի: Ցուցական, փոխադարձ,անձնական, հարաբերական, որոշյալ, անորոշ, հարցական, ժխտական;
Բայ,բայի տեսակները; Բայը ցույց է տալիս գործողություն: Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։ Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
Ենթակայական — ող, ացող
Համակատար — ելիս, ալիս
Հարակատար — ած, ացած
Անկատար — ում
Վաղակատար — ել, ալ
Ապակատար — ելու, ալու
Ժխտական — ի, ա
Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։
Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։
Ինչ սովորեցի մեր անցած մեկ ամսվա ընթացքում: Ես հասցրել եմ ծանոթանալ բավականին շատ գրողների հետ, ընթերցել հետաքրքիր պատմություններ; Հայոց լեզվից ծանոթացանք հետաքրքիր քերականությունների, և համոզված եմ, որ ընկեր Արևիկի շնորհիվ շատ բան սովորեցինք: