Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է՜

Վերջերս մի պատմություն եմ հիշել: Մտածեցի, որ այն ձեզ կհետաքրքրի, ուստի խնդրեմ:

Մի քանի տարի առաջ, մորաքույրս իր ընտանիքի հետ մեկնել էր Անգլիա: Երկար մտածում էին, թե որ քաղաքում է ավելի բարենպաստ և խաղաղ կյանք ապահովված: Ծանր մտորումներից հետո որոշեցին կանգ առնել Շեֆիլդում: Բարեհաջող մեկնեցին և բնակություն հաստատեցին Շեֆիլդի պատշաճ և կենտրոնական փողոցներից մեկում: Փողոցն հիմնականում լցված էր սեփական տներով, մեծ մեքենաներով և անհանգիստ մարդկանցով: Առաջին ամառն էր մոտենում մորաքրոջս հեռանալուց հետո և որոշում կայացրեցինք մեկնել Շեֆիլդ ՝ ամառային արձակուրդներն այնտեղ անցկացնելու համար:

Շեֆիլդն ինչ խոսք գեղեցիկ քաղաք է: Ես չափազանց հետաքրքրասեր եմ, ուստի ինձ հետաքրքրեց խորհրդավոր և մռայլ թաղամասը, որտեղ բնակվում էին բարեկամներս: Մի անձրևոտ օր որոշեցի զբոսանքի դուրս գալ: Շատ չէի հեռվանալու, տան մոտակայքում: Մառախլախատ եղանակ էր, ուստի հագա տաք շորերս և դուրս եկա: Սկզբում ուսումնասիրում էի մորաքրոջս այգին, մոտակայքում գտնվող խաղահրապարակն ու հարևան տները: Մորաքրոջս տնից դեպի աջ մեծ և գունավոր տուն կար ՝ հսկայական այգիով, ճոճանակներով և փոքրիկ սեղանով: Որոշեցի մոտիկից ուսումնասիրել այդ տունը, երբ հանկարծ խորհրդավոր դուռը բացվեց, և տնից դուրս եկավ մի շքեղ տիկին ՝ ուսին սպիտակ կատու:

-Ի՞նչ գործ ունես այստեղ:

-Ոչինչ, ուղղակի զբոսնում եմ:

-Միթե՞ դու Շարլոտտայի զարմուհին ես:

-Այո, որտեղի՞ց գիտեք:

-Մենք հաճախ ենք թեյում մորաքրոջդ հետ: Պատմել էր, որ պատրաստվում ես ամառն այստեղ անցկացնել.- ասաց տիկինը բարեհամբույր ժպտալով:

-Բարի: Գեղեցիկ կատու է:

-Օհ, գիտեմ: Իմ հավատարիմ կատուն է: Դու ինձ դուր ես գալիս, ներս արի, ես ուզում եմ քեզ թեյ հյուրասիրել:

-Ցավում եմ, ինձ տանը սպասում են, կանհանգստանան:

-Ոչ մի խնդիր: Ընդհամենը մի քանի րոպե:

Ես թեթևակի անվստահությամբ ներս անցա: Թեյի բաժակը ձեռքը տիկինը սկսեց պատմել իր մասին:

-Ես Օլիվիան եմ: Արտաքինիցս չես ասի, թե հիսունհինգն անց կին եմ, չէ՞: Ես ծնվել եմ 1952թ. հուլիսի 29-ին, Անգլիայի Մասաչուսետս քաղաքում: Կարող եմ ասել, որ դպրոցում այդքան էլ լավ չեմ սովորել, բայց ունեցել եմ մեծ շրջապատ և սիրել եմ դպրոցը: Կրթությունս շարունակել եմ այնտեղ: Մասնագիտությամբ դերասան եմ: Աշխատանքի եմ անցել Մասաչուսետսի թատրոններից մեկում, ուսուցանել բազմաթիվ հիմիկվա հայտնի աստղերին, շուտով ինքս եմ դերեր ստացել: Դուք ուր էիք.. երբ ես բեմեր էի ցնցում: Ամուսնուս վախճանվելուց հետո տեղափոխվեցի Շեֆիլդ և բնակություն հաստատեցի այստեղ: Մինչ այսօր էլ ուսուցանում եմ:

Տեսքից շատ կոկիկ, մաքուր և ճաշակով կին էր երևում: Աչքի ընկնող էր: Մինչ այսօր հիշում եմ: Հագին սպիտակ կոստյում էր, զարդարված գունավոր կրծքազարդերով, կոշիկներն մաքուր և փայլուն էին: Մարգարտաշատ վզնոց էր կրել, ձեռքին արծաթե ժամացույց էր: Մազերն ուղիղ և խարտյաշ էին, դեմքին էլ կոկիկ և նուրբ շպար: Շատ ժպտերես էր: Ամռանն ամեն օր հանդիպում էինք: Լավատես, հյուրընկալ, սրտաբաց կին էր: Միշտ առատ քաղցրավենիք ուներ, հյուրասիրություններ էր կազմակերպում հարևանների համար ամեն կիրակի: Խնամված այգի ուներ: Աչքերն կանաչ էին, հայացքը սուր բայց և մեկտեղ բարի և վեհ:

Այդ այցելումը Անգլիա վերջինն էր իմ կյանքի ընթացքում: Մի քանի ամիս առաջ մորաքույրս էր մեկ շաբաթով ժամանել: Ցավում եմ ասել, բայց փոխանցեց, որ տիկին Օլիվիան վախճանվել է: Բավականին տխրեցի: Շուտով մորաքույրս խոստովանեց, որ կինը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն լռել է դրանց մասին և շարունակել ժպտալ, կերտել իր պատմությունն ու ուսանել:

Հիմա հասկանում եմ, թե կյանքն ինչ հրաշալի է, երբ ամենուրեք հնարավորություններ են, իսկ շատերը դրանք առհամարում են, և աշխատելու փոխարեն սպասում հրաշքի: Տիկին Օլիվիան լինելում հիվանդ ապրել և ժպտացել է, աշխատել անգամ այդպիսի ծանր վիճակում: Կյանքը շատ թանկ բան է, այն պետք է գնահատել:

Оставьте комментарий