Նյուտոնը, տիեզերական ձգողությունը և…խնձորը.

Ողջույն, ես Եվան եմ: Այսօր կուզեմ ներկայացնել ձեզ իմ հետաքրքիր նախագիծը: Ֆիզիկայից ուսումնասիրում ենք «ուժեր» թեման, որի մեջ է մտնում նաև տիեզերական ձգողության ուժը: Պարզեցինք, որ ուժի միավորը անվանել են անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի անունով: Ինձ չափազանց հետաքրքրեց նրա կենսագրությունից «հետաքրքիր փաստեր» բաժինն, հատկապես խնձորի հետ կապված հայտնի պատմությունն, ուստի այսօր կներկայացնեմ իմ փաստերն ու տեսությունները:

Ծանոթացեք, սա անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնն է: Բացի ճանաչված և տաղանդավոր ֆիզիկոս լինելուց, նա հետաքրքրվել է աստվածաբանությամբ, աստղագիտությամբ, մաթեմատիկայով և ֆիլիսոփայությամբ: Նյուտոնը ծնվել է 1642թ. դեկտեմբերի 25-ին, վախճանվել 1726թ. մարտի 20-ին: Իսահակ Նյուտոնը ապրել և մեծացել է հասարակ ֆերմերի ընտանիքում, սակայն կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում, բակալավրի գիտական աստիճանով: Քանի որ Նյուտոնի արձակ կենսագրությունն կարելի է գտնել համացանցում, կուզեմ ներկայացնել զարմանալի և հետաքրքիր փաստեր ֆիզիկոսի մասին, որոնք դուք հնարավոր է չգիտեիք:

  1. Նա չէր սիրում իր խորթ հորը:
  2. Նա ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրանցում էր իր կատարած մեղքերը:
  3. Նորածին ժամանակ, մահվանից է փրկվել: Բանն այն է, որ 10-11 շաբաթ շուտ է ծնվել, և չափազանց փոքր է եղել:
  4. Նա կակազել է:
  5. Նա լավ քաղաքական գործիչ չէր:
  6. Նրա շունն այրել է Նյուտոնի լաբորատորիան:
  7. Նա տառապել է նյարդային հիվանդությամբ:

Այժ, եկեք ուսումնասիրենք տիեզերական ձգողությունը:

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:

16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները: Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև:

Այժմ, եկեք խոսենք հանրահայտ և հետաքրքիր խնձորի պատմության մասին:

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:

Ի դեպ, նշեմ, որ բավականին աղբյուրներ և գիտնականներ շատ տարիներ է փորձում են ապացուցել, որ խնձորի դեպքն ուղղակի հորինվածք է:

Սակայն, կան նաև ուրիշ վերլուծություններ, ըստ որոնց Իսահակ Նյուտոնը զբոսնելիս է եղել խնձորի այգում, երբ հանկարծ խնձորենուց խնձոր է ընկել: Եվ ֆիզիկոսին չափազանց հետաքրքրել է, թե ինչո՞ւ խնձորը ուղիղ ընկավ, ինչո՞ւ այլ կողմ չգնաց: Ուրեմն կար մի ուժ, որը ստիպում էր խնձորին ուղիղ ընկնել: Դա մագնիսական ուժն էր:

Оставьте комментарий