Ընտանիքիս անդամների անունների բացատրությունները.

Մայրիկս:

Դիանա —

Դիանա անունը առաջացել է լատիներեն Diana անունից։

Հին հունական դիցաբանության մեջ որսի  և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխանում է հին հունական Արդեմիդե աստվածուհուն։

Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ (ստուգաբանում են իբրև «անմերձենալի»)։

Մեր մեջ այս անունը մուտք է գործել վերջին տարիներին՝ ռուսերենից։

Արթուր —

Արթուր անունը եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով, Վոյնիչի «Բոռ» վեպերից։

Արթուր անվան ծագման շուրջ տարաձայնություններն ու քննարկումները դեռևս շարունակվում են։

Եվա —

Եվա անունը առաջացել է եբրայերեն khava՝ կյանք բառից։ 

Ըստ Աստվածաշնչի, նախամոր անունն է, որ տարածված է աշխարհի բազմաթիվ ազգերի մեջ․ լատիներեն Eva, ֆրանսերեն Eve, ռուսերեն Ева և այլն։

Հայերի մեջ գործածական է հնուց։ 

Оставьте комментарий