Ես ժպտերե՞ս եմ: Չգիտեմ: Միգուցե: Բայց միայն ինձ հաճելի միջավայրում, հաճելի մարդկանց հետ: Իսկ ընդհանրապես, չեմ թաքցնի, հաճախ չեմ ժպտում: Իհարկե.. միգուցե Աիդան, Անին և Հասմիկն չհամաձայնեն ինձ հետ, բայց ես գիտեմ, որ շատ քիչ մարդիկ կան, ում հետ ես կարող եմ ազատ շփվել, արտահայտել էմոցիաներս: Եվ այդպես եղել է բավականին երկար ժամանակ, երբ ես կարծում էի, որ չունեմ լավ ընկերներ, վատ եմ սովորում: Չեմ սիրում գլուխ գովալ, բայց հաջողություններիս մասին խոսելն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Եվ հենց դա էլ դարձավ պատճառներից մեկը, որ ես սկսեցի ավելի շատ ժպտալ: Ես հասկացա, որ կյանքում ամեն ինչ պատահում է, և եթե ամեն անհաջողությունից օրերով տխրեմ, ոչնչի չեմ հասնի:
Այդ մտածմունքն ինձ հասկացրեց, որ ինչ որ չափով այդ դառը աշխարհը կարելի է ներկել տարբեր երանգներով: Ժպիտի երանգներով:
Ժպիտիս երկրորդ պատճառը ընտանիքս է: Ամենակարևոր մարդիկ իմ կյանքում: Ես նրանց անչափ սիրում եմ, և չեմ պատկերացնում կյանքս ու ինքնությունս առանց նրանց: Ես պատրաստ եմ ամեն օր նրանցից շնորհակալություն հայտնել, ինձ մեծացնելու, դաստիարակելու, կերակրելու համար: Ամեն օր նայելով ընտանիքիս անդամների ժպիտներին, անկախ ինձնից ժպտում եմ: Ուղղակի սրտանց ուրախ եմ լինում, երբ նրանցից որևէ մեկն ինչ որ բանում առաջընթաց է ունենում, նոր հաջողություններ է ձեռք բերում: Ամենօրյա ժպիտիս ևս մի փոքր չափաբաժինը ստանում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելուց: Ընտանիք կարող եմ համարել նաև քույրերիս: Թեկուզ և նրանք հարազատ չեն, բայց ես շատ եմ հարգում և սիրում նրանց: Նրանք այն մարդիկ են, ում ես վստահում եմ այն, ինչ ուզում եմ, պահում եմ ինձ այնպես ինչպիսին ես կամ իրականում:
Եվ իհարկե, երրորդ պատճառն իմ ընկերներն են: Օհ, ամենաթանկ մարդիկ ում ես ունեմ ընտանիքիցս հետո: Մենք ունեցել ենք բազմաթիվ ճանապարհորդություններ միասին, անթիվ անհամար արկածներ, թեև վեճեր, անհամաձայնություններ, բայց մեկ է, մնացել ենք ամենալավ ընկերներ: Նրանցից յուրաքանչյուրը գունեղ է դարձնում իմ կյանքն ու օրը յուրովի: Սիրում եմ նրանց անչա՜փ, անչա՜փ:
Ժպտացե՛ք ընկերներ: Ժպիտը գեղեցկացնում է մարդկանց: Թե՛ ներքուստ, թե՛ արտաքնապես:
Եվ իհարկե երրորդ